Ով ՀՀ-ում կասի, որ եկեղեցին են քանդում, կամ եկեղեցու դեմ գործողություն կա, նա ամենավերջին սրիկան է. Սուքիասյան


«Ով Հայաստանի Հանրապետությունում կասի, որ եկեղեցին են քանդում, կամ եկեղեցու դեմ գործողություն կա, նա ամենավերջին սրիկան է․ նշանակում է, որ այլ երկրներից այլ ձևերով ուղարկված մարդիկ են»:

Այս մասին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

«Հայաստանի Հանրապետության եկեղեցականները պետք է լինեն ազնիվ, արդար, ունենան համապատասխան եկամուտ, որ կարողանան իրենց ընտանիքը պահել: Մնացածի մասին խոսելն ավելորդություն է»,- ասաց պատգամավորը։

Հարցին՝ արդյո՞ք վարչապետի կողքին գտնվող եկեղեցականները բոլորն ազնիվ են ու սրբակենցաղ, պատգամավորն ասաց՝ հենց դա այն խնդիրն է, որը պետք է ամբողջությամբ լուծվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

553 դիտում

Leave a Comment