«Մեր ձևով» ժողովրդական շարժմանը միացել է 13,000 կամավոր

«Մեր ձևով» ժողովրդական շարժման շարքերն ավելանում են։ Շարժմանն արդեն միացել է 13,000 կամավոր։ Հիշեցնենք, որ «Մեր ձևով» ժողովրդական շարժումը գործունեության ընդլայնման նպատակով Հայաստանի մի շարք մարզերում բացել է գրասենյակներ:

Ուժեղ բանակցողի առաջնորդությունը կփոխի իրավիճակը շուտով. Կարապետյան

Բաքվում գտնվող բոլոր հայ գերիների հարցը կլուծվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը ղեկավարի ուժեղ բանակցող։ Մեր երկրի թույլ ղեկավարը թույլ տվեց Ադրբեջանին թելադրել իր պայմանները Բաքվում պահվող հայ գերիների հարցում և մյուս բոլոր հարցերում, գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: «Ուժեղ բանակցողի առաջնորդությունը կփոխի իրավիճակը շուտով», – նշել է Կարապետյանը:

Գերմանիայի դեսպանատունը կդյուրացնի վիզաների ստացումը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում։ Փաշինյանը նշեց` ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը հայտնել է, որ վիզաների ստացման գործընթացում հերթեր չեն լինելու։ «Շատ կարևոր նորություն իմացանք երեկ Բեռլինում։ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանը ասաց, որ հաջորդ տարվանից Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինելու», – ասաց … Read more

«Ադրբեջանը եթե խնդիր ունի, լուծումը մեկ է՝ խաղաղության պայմանագիր»․ Փաշինյան

Հիմա մենք աշխատում ենք ու  մենք պայման չունենք Խաղաղության համաձայնագիրը ստորագրել, Ադրբեջանն այդքան էլ պարզ չի պայման ունի, պայման չունի, իրենք այդ թեմաներն առաջ են քաշում և մենք այդ թեմաների հետ առնչվում և առերեսվում ենք։ Այս մասին Գերմանիայում ասել է Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով լրագրողի այն ասածին, որ այս պահին Հայաստանին և Ադրբեջանին պայմանագիր կնքելու համար  … Read more

Ղարաբաղի հարցն էլ է լուծված, Հայաստանինն էլ, Ադրբեջանինն էլ․ Փաշինյան

Նայում եմ խորհրդակցություն են արել «Ղարաբաղի հարցը լուծված չէ» վերնագրով։ Հայաստանում ինչ-որ քննարկում է  տեղի ունենում և դա ադրբեջանցիներն են տեսնում և հետևություններ անում։ Դե արի, մի կողմից լսում են, որ մեր ընդդիմությունն ասում է Հայաստանում բռնաճնշումներ է, բռնապետությունն է, Ադրբեջանն ասում է բա որ բռնապետություն է ինչու Կառավարությունն այդ բաները չի արգելում, հա ուրեմն … Read more

«Այն, ինչ ուզում է Ալիևը, ուզում է նաև Փաշինյանը»․ Տիգրան Աբրահամյան

Սահմանադրական փոփոխությունների ողջ թնջուկն Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում այն է, որ ստեղի կառավարիչը դա ուզում է ներկայացնել որպես իր նախաձեռնություն, իսկ Ադրբեջանն անընդհատ հիշեցնում է, որ դա իր պահանջով է արվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Իրականության մեջ և´Փաշինյանը, և´ Ալիևը նույն բանն են ուզում, ուղղակի Նիկոլն իր դեմքը … Read more

1 մլն դոլարով դեպի ԱՄՆ․ ներկայացվել է «Թրամփի ոսկե քարտը»

ԱՄՆ կառավարության «Ոսկե քարտ» կայքը, որը նախագահ Դոնալդ Թրամփն անվանել է ամերիկյան քաղաքացիություն ստանալու ամենաարագ ուղին, հարուստ օտարերկրացիներին առաջարկում է մշտական ​​բնակության իրավունք 1 միլիոն դոլարով: Դիմումի վճարը կազմում է 15,000 դոլար, որը կպահպանվի նույնիսկ վիզան մերժվելու դեպքում, ասվում է կայքում: «Trump Gold Card»-ը հայտնվում է համանուն կայքի գլխավոր էջում՝ համապատասխան երանգի ուղղանկյունով։ Այն նաև … Read more

Կառավարությունն այսօրվա նիստում Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը 109.6 մլն դրամի արտոնություն կտա

Panorama.am գրում է․ Գործադիրն այսօրվա նիստում որոշում կընդունի «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու մասին։ ««Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է … Read more

Ուխտադրուժները…. «տիրադավ» հոգևորոկանները դրժել են երդումը

Նիկոլ Փաշինյանին միացած և դրանով «տիրադավ» կոչմանն արժանացած մի շարք եպիսկոպոսներ հայտարարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, դժգոհել են Վեհափառ Հայրապետից՝ Եպիսկոպոսաց ժողովը հետաձգելու համար։ Հայտարարության մեջ «տիրադավ» եպիսկոպոսները պնդում են, թե հավատարիմ են իրենց հոգևոր երդմանը.«Ինչ վերաբերում է Մայր Աթոռի կողմից մեզ ուղղված անհիմն մեղադրանքներին, մեկ անգամ ևս ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ մեր անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի … Read more

Ռուսաստանի փոխարտգործնախարարը ժամանել է Ադրբեջան

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ժամանել է Ադրբեջան: Ըստ APA-ի՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը իր X էջում հայտարարել է, որ հանդիպել է Գալուզինի հետ: Հանդիպման ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: