Մխիթարյանի տրանսֆերային արժեքը փոփոխվել է․ Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը նվազել է, սակայն նա շարունակում է գլխավորել այս ցանկը։ Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 մլն եվրո (նախորդ տրանսֆերային արժեքը՝ 110 մլն եվրո)։ «Նապոլիի» ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան և «Ինտերի» ներկայացուցիչ Նիկոլո Բարելան … Read more

ԹԻՀԿ-ն՝ Տիգրան Ավինյանի՝ «ՍիվիլՆեթ»-ին դատի տալու մասին | ՄԱՄՈՒԼ.ամ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «մի մեծ աղբանոց» է անվանել լրատվամիջոցներին։ Նա նաև դատի է տվել CivilNet-ին ու տեղեկացրել է, որ հորը ևս հորդորել է դատական հայց ներկայացնել։ Հայցի պատճառը ՍիվիլՆեթի լրագրողներ Մկրտիչ Կարապետյանի և Անի Գրիգորյանի հետաքննական հոդվածն է, որը պատրաստվել է Կազմակերպված կոռուպցիայի և հանցավորության … Read more

Ուրախ եմ, որ իմ ժամանակը Մադրիդում սկսվեց և ավարտվեց Անչելոտիի օրոք. Կրոս – 5tv

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի մասին։ Գերմանացին իսպանական ակումբում հանդես է եկել 2014-ից 2024 թվականներին։ Անցած ամառ նա ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։ «Մենք միշտ առանձնահատուկ հարաբերություններ ենք ունեցել, և ինձ դուր է գալիս այն միտքը, որ իմ ժամանակները Մադրիդում սկսվել և ավարտվել են նրա հետ», … Read more

Հեռացած բալասանյանականները գաղտնաբառը չեն տրամադրում․ Գյումրու քաղաքապետարանը նոր ֆեյսբուքյան էջ է բացել

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի պաշտոնավարումից ուղիղ մեկ շաբաթ անց համայնքապետարանը ֆեյսբուքյան նոր էջ է բացել։ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը, տեղեկացնելով նոր էջի ստեղծման մասին, խնդրել է «անխնա տարածել» այն։ Քաղաքացիներից մեկը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ չեն վերականգնում հին էջը, որը 21 հազար հետևորդ ունի։ Նրան համայնքապետարանից պատասխանել են․ «Հարգելի՛ քաղաքացի, մենք … Read more

Ցուցարարները փակել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան – Պանորամա

Հերթական բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին Թբիլիսիից հայտնում է  «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։ Թբիլիսիում ընթանում է ընդդիմադիր տրամադրված բնակչության շարունակական բողոքի 21-րդ օրը։ Հինգշաբթի օրը խորհրդարանի դիմաց անցկացվող գլխավոր հանրահավաքին միացան մարզիկներն ու բժշկական ոլորտի ներկայացուցիչներ։ Նրանք երթով շարժվեցին դեպի խորհրդարան՝ նախապես հավաքվելով մայրաքաղաքի տարբեր վայրերում։ … Read more

Մենք գտել ենք լուծում՝ ինչպես վերաբացել երկաթուղային հաղորդակցությունը, որ ընդունելի լինի 2 երկրի համար. Փաշինյան

Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգերը վավերացված են, ինչը նշանակում է, որ սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի:  Այս մասին Արմենպրեսի հետ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սահմանազատման գործընթացի մասին: «Կարծում եմ առաջիկայում սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն՝ քննարկելու, թե ո՞ր հատվածում շարունակեն սահմանազատումը: Մենք այստեղ էլ տրամադրված ենք կոնկրետ, կառուցողական աշխատանքի»: Հարցին, թե նչպես է … Read more

Մեծ Բրիտանիայի վարչապետը Թրամփին կոչ է արել աջակցել Ուկրաինային

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան կոչ է արել ապահովել աջակցությունն Ուկրաինային: Այս մասին ասվում է բրիտանական կառավարության կողմից տարածված հաղորդագրության մեջ։ «Վարչապետը կրկնել է՝ անհրաժեշտ է, որ դաշնակիցները կանգնեն Ուկրաինայի կողքին Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում և ապահովեն, որ Ուկրաինան հնարավոր ամենաուժեղ դիրքերում լինի», – նշված է հաղորդագրության … Read more

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են ապօրինի ծառահատումների դեմ պայքարին վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ՔՊ նախաձեռնող խմբի նիստից՝ կից գրելով․ «ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք անտառների կառավարման և ապօրինի ծառահատումների դեմ պայքարին վերաբերվող հարցեր»։ Դիտումների քանակ4 Source link

«Ժողովուրդը չպետք է թույլ տա, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիա ստորագրի»․ Ավետիք Չալաբյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Բռնապետ Ալիևը երեկ ապագա պատերազմից խոսեց, նա խաղաղության պայմանագիր կնքելու համար անհնարին նախապայմաններ է առաջ քաշում՝ Սահմանադրության փոփոխություն, բանակի զինաթափում, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցում՝ ըստ էության բռնությամբ։ Այդ ամեն ինչի մասին խոսելով Ադրբեջանի բռնապետն, ըստ էության, ասում է՝ ինձ ոչ մի խաղաղության պայմանագիր չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է Հայաստանի բացարձակ կապիտուլյացիան․ Հայաստանը պետք է անձնատուր լինի»,- … Read more