Մխիթարյանի տրանսֆերային արժեքը փոփոխվել է․ Ա Սերիայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները


Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։


Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը նվազել է, սակայն նա շարունակում է գլխավորել այս ցանկը։ Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 մլն եվրո (նախորդ տրանսֆերային արժեքը՝ 110 մլն եվրո)։


«Նապոլիի» ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան և «Ինտերի» ներկայացուցիչ Նիկոլո Բարելան լավագույն եռյակում են․ նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է համապատասխանաբար 85 մլն և 80 մլն եվրո։


 «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է և այժմ գնահատվում է 5 մլն եվրո (նախորդ տրանսֆերային արժեքը՝ 6 մլն եվրո)։ Հենրիխի տրանսֆերային արժեքն առաջին անգամ է փոխվում երկու տարվա ընթացքում․ վերջին անգամ այն փոփոխության էր ենթարկվել 2022 թվականի նոյեմբերին։


Աղբյուր՝ armsport.am



 


 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment