Օդի ջերմաստիճանը կնվազի – 5tv

Երևանում՝ դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ​Մարզերում՝ դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 3-6մ/վ, դեկտեմբերի 19-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն դեկտմեբերի 20-21-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։ Source link

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա լրատվամիջոցներից մեկին: Հարցազրույցը, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի այսօր երեկոյան: Նկատենք, որ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետը ակնարկել էր հարցազրույցի մասին: Source link

Թոմ Քրուզն ԱՄՆ ռազմածովային ուժերի մրցանակ է ստացել

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Թոմ Քրուզն արժանացել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի «Նշանակալի հանրային ծառայության համար» մրցանակին: Այս մասին հայտնում է The Independent-ը։ Այս մրցանակը քաղաքացիական անձանց շնորհվում է հերոսական գործողությունների և ռազմածովային ուժերին աջակցության համար: 62-ամյա Թոմ Քրուզը մրցանակի է արժանացել Top Gun ֆիլմում ԱՄՆ ռազմածովային ուժերի F14 կործանիչի օդաչուի դերի համար։ Դերասանը մրցանակը ստացել … Read more

Պուտինն ասել է, որ միշտ պատրաստ է խոսել կամ հանդիպել Թրամփի հետ

Մոսկվայում ուղիղ եթերում ընթանում է «Տարվա արդյունքները՝ Վլադիմիր Պուտինի հետ» մեծ ամփոփիչ մամուլի ասուլիսը: ՌԴ նախագահը ուղիղ եթերում պատասխանում է լրագրողների և ռուսաստանցիների հարցերին: Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ հարցին ի պատասխան Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի խոսել Ամերիկայի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ և համաձայն է հանդիպել  հետ։ ՌԴ նախագահը … Read more

Ինչո՞ւ ԿԳՄՍ եւ ԱԳ նախարարությունները չեն պաշտպանում մեր ֆիլմերը ադրբեջանական ոտնձգություններից. Հովհաննես Իշխանյանը մանրամասներ է հայտնում

«Տպավորություն է, որ ֆիլմի գրաքննությունը թերեւս մի բան է, այնինչ ֆիլմի գրաքննությունը նույնն է, ինչ հուշարձանի վերացումը: Հուշարձանը դրսում է, նրա հանդիսատեսը դրսում է, ֆիլմը կինոթատրոններում է, եւ եթե կինոթատրոններում ցույց չեն տալիս, նույնպես վերացնում են ստեղծագործողի արտահայտման իրավունքը»,-նշեց վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը՝ հայկական ֆիլմերը ադրբեջանական սպառնալիքների ներքո փառատոններից հանելու թեմայով ասուլիսում: «Այս տարի աշնանը … Read more

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 100-րդն է – Պանորամա

Դեկտեմբերի 19-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատությամբ պահպանել է իր դիրքը և շարունակում է զբաղեցնել 100-րդ հորիզոնականը։ Արգենտինան կրկին առաջինն է։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիայի հավաքականը։ Տասնյակն ունի հետևյալ տեսքը. 1. Արգենտինա – 1867.25 … Read more

Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում, կամ՝ «ծերուկն անտանելի է դարձել». Խամոյան

Աժ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Ագնեսա Խամոյանը գրել է. «Բազմաթիվ նշումներով, դիտարկումներով ու հարցադրումներով այս թղթերը, որ տեսնում եք աշխատանքային սեղանիս, այսօր պետք է ներկայացնեի ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում, ուր քննարկվում էր թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը եւ դրանից բխող 2025-2027թթ․ միջոցառումների ծրագիրը … Read more

Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձող է սահմանում, Ծերուկն անտանելի է դարձել. Ագնեսա Խամոյան – ՓԱՍՏԻՆՖՈ

Բազմաթիվ նշումներով, դիտարկումներով ու հարցադրումներով այս թղթերը, որ տեսնում եք աշխատանքային սեղանիս, այսօր պետք է ներկայացնեի ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում, ուր քննարկվում էր թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը եւ դրանից բխող 2025-2027թթ․ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշումը։ Այս մասին գրել Ագնես Խամոյանը. «Դպրոցականների … Read more

20-ամյա աղջիկ և 18-ամյա տղա ձերբակալվել են կեղծ թղթադրամների իրացման մեղադրանքով

19 12 2024 Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 17-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի երկու բնակիչ՝ 20-ամյա աղջիկ և 18-ամյա երիտասարդ, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի կրպակում իրացրել են կեղծ 5000-անոց թղթադրամ: Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք հայտնաբերվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են արարքը: Կրպակի … Read more

Գուրգեն Արսենյանն անհեթեթություն է անվանել ՌԴ հայերի «սև ցուցակի» մասին լուրը

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Sputnik-ի հետ զրույցում անհեթեթություն է անվանել ռուսաստանցի հայերի «սև ցուցակի» մասին հրապարակումը։ «Շիզոֆրենիայի դեպքում պետք է դիմել բժիշկներին, որ նրանք մեկնաբանեն դա: Այլ բառեր չունեմ: Ինչպե՞ս էր կոչվում հիվանդանոցը, որտեղ պահում էին խելագարներին: Հայտնի սովետական հիվանդանոց կար… Այդ ցուցակում ես կընդգրկեի նաև Չինգիզ խանին, նրան նույնպես պետք չէ թողնել Հայաստան», … Read more