Սեպտեմբերի 30-ից կիրականացվեն Գյումրի–Լառնակա–Գյումրի ավիաչվերթները․ Դավիթ Խուդաթյան

Հասարակություն 26 Օգոստոս, 2025 18:00 Օրերս Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում լրատվամիջոցների հարցին պատասխանելիս նշել էի, որ մոտ ապագայում Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից կսկսվեն չվերթներ դեպի Եվրոպա։ Այս մասին գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը իր Ֆեյսբուքյան էջում։ «Այսօր արդեն Wizz Air ավիաընկերությունը հայտարարեց, որ սեպտեմբերի 30-ից գործարկվելու են Գյումրի–Լառնակա–Գյումրի չվերթները՝ շաբաթական երկու թռիչքի հաճախականությամբ։ … Read more

Արմեն Գրիգորյանն ու ՄԹ պետնախարար Դաութին նախաճաշել են

Ներքաղաքական 26 Օգոստոս, 2025 17:57 ԱԽ գրասենյակը հաղորդագրություն է տարածել․ «ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դիլիջանում աշխատանքային նախաճաշ է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների պետնախարար Սթիվեն Դաութիի հետ: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը և … Read more

Մեծ Բրիտանիան աջակցում է վաշինգտոնյան գործընթացին․ Դաութին՝ Փաշինյանին

Ներքաղաքական 26 Օգոստոս, 2025 17:37 Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիին: Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և գոհունակություն հայտնել Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական երկխոսության հաջող փուլի առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սթիվեն Դաութիի այցը տարածաշրջան … Read more

Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի․ դատարանը մերժեց միջնորդությունը

Իրավական 26 Օգոստոս, 2025 17:16 Դատարանը մերժեց դադարեցնել քրեական հետապնդումը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ։   Փաստաբանը միջնորդել է Իսակովի հողերի դրվագի մասով դադարեցնել Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել քրգործը՝ հաշվի առնելով ապացույցների ձեռքբերման ապօրինի եղանակները։ 

Iravunk.com | Բնակարանային գողություններ` Մասիսում

Քրեական 26 Օգոստոս, 2025 14:54 Օգոստոսի 21-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում 64-ամյա տղամարդը հաղորդում է ներկայացրել, որ Մասիս քաղաքի 7-րդ փողոցում գտնվող իր տնից գողություն է արվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նշված հասցե մեկնած Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներին տանտերը հայտնել է, որ նախորդ օրը կեսօրից ժամը 15-ն ընկած ժամանակահատվածում հագուստի գրպանից … Read more

«3+3» ձևաչափն արդարացրել է իրեն, որը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի կարգավորմանը. Իրանի ԱԳՆ խոսնակ

Միջազգային 26 Օգոստոս, 2025 16:39 Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հաջողված փորձ է։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային: «Հարավային Կովկասի երկրները պետք է ուժեղացնեն անդրտարածաշրջանային միջամտության կանխարգելման տարածաշրջանային մեխանիզմները, եւ Իրանն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ: «3+3» ձևաչափը պատմական նշանակություն ունի Հարավային Կովկասում։ … Read more

Մինսկի խումբը լուծարելու որոշումը կընդունվի սեպտեմբերի 1-ին․ Ադրբեջանի ԱԳՆ

Միջազգային 26 Օգոստոս, 2025 16:01 ԱՄՆ-ում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, դրա ստորագրման փոխարեն, ցույց է տալիս Ադրբեջանի դիրքորոշման հետևողականությունը։   Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ նախագահ Իլհամ Ալիևի՝ Վաշինգտոն կատարած այցին նվիրված նախարարների կաբինետի հատուկ նիստում։ Նրա խոսքով՝ Մինսկի խմբի և դրան կից կառույցների լուծարման վերաբերյալ դիմումը տարածվել է … Read more

Ալիևի պահանջը ընդունվել է Հայաստանի կողմից. Ասադովը՝ Ադրբեջանից Նախիջևան անարգել ցամաքային կապի մասին

Միջազգային 26 Օգոստոս, 2025 15:42 Վաշինգտոնում Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովից հետո ստորագրված համատեղ հռչակագիրը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ առաջ քաշված և խթանված խաղաղության նախաձեռնությունը լայն միջազգային աջակցություն և պաշտոնական ճանաչում է ստացել։   Այս մասին հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը՝ Վաշինգտոն կատարած Ալիևի այցի արդյունքներին … Read more

Եվրոպան ինքն է տուժելու. ՌԴ

Միջազգային 26 Օգոստոս, 2025 15:20 Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան հայտարարել է, որ նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կդառնան լուրջ հարված հենց եվրոպական տնտեսությանը։ Այս մասին նա ասել է Лента.ру-ի հետ զրույցում՝ արձագանքելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությանը, ըստ որի՝ եթե Պուտին-Զելենսկի հանդիպումը չկայանա, ԵՄ-ն կխստացնի պատժամիջոցները։   Ժուրովայի խոսքով՝ եվրոպական տնտեսությունը արդեն զգալիորեն տուժել … Read more

Եվրոպան ցանկանում է «ճահճանալ», որպեսզի պաշտպանվի Ռուսաստանից. Politico

Միջազգային 26 Օգոստոս, 2025 14:55 Լեհաստանը և Ֆինլանդիան մտադիր են վերականգնել իրենց ճահիճները՝ Ռուսաստանի ենթադրյալ թշնամական մտադրություններից պաշտպանվելու համար։ Այս մասին հայտնել է ամերիկյան Politico թերթը։ Հոդվածում նշվում է, որ երկրները լրջորեն ուսումնասիրում են ճահիճները վերականգնելու հնարավորությունը` որպես իրենց սահմանները պաշտպանելու միջոց։   Այս դեպքում ճահիճները, ըստ այս եվրոպական երկրների, «ծուղակ» կդառնան … Read more