Լեհաստանը և Ֆինլանդիան մտադիր են վերականգնել իրենց ճահիճները՝ Ռուսաստանի ենթադրյալ թշնամական մտադրություններից պաշտպանվելու համար։ Այս մասին հայտնել է ամերիկյան Politico թերթը։
Հոդվածում նշվում է, որ երկրները լրջորեն ուսումնասիրում են ճահիճները վերականգնելու հնարավորությունը` որպես իրենց սահմանները պաշտպանելու միջոց։
Այս դեպքում ճահիճները, ըստ այս եվրոպական երկրների, «ծուղակ» կդառնան ռուսական ռազմական տեխնիկայի համար։