Մինսկի խումբը լուծարելու որոշումը կընդունվի սեպտեմբերի 1-ին․ Ադրբեջանի ԱԳՆ


Միջազգային

ԱՄՆ-ում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, դրա ստորագրման փոխարեն, ցույց է տալիս Ադրբեջանի դիրքորոշման հետևողականությունը։

 

Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ նախագահ Իլհամ Ալիևի՝ Վաշինգտոն կատարած այցին նվիրված նախարարների կաբինետի հատուկ նիստում։

Նրա խոսքով՝ Մինսկի խմբի և դրան կից կառույցների լուծարման վերաբերյալ դիմումը տարածվել է ԵԱՀԿ երկրների շրջանում, և այս հարցի վերաբերյալ որոշում կկայացվի սեպտեմբերի 1-ին։

Բայրամովը նշել է, թե Ադրբեջանը շարունակել է ակտիվ դիվանագիտական ​​աշխատանքը 2020-2023 թվականներին։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն դուրս էր մնացել գործընթացից. «Ադրբեջանը լուրջ քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար: Մեր երկիրը բացահայտ հայտարարել է, որ ղարաբաղյան հարցը Ադրբեջանի ներքին գործն է: Չնայած այս ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններում ձեռք բերված որոշ հաջողություններին՝ Հայաստանի սրընթաց զինումը կարգավորման գործընթացն ավարտելու հիմնական խոչընդոտն էր»:

 

Leave a Comment