Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք: Մրցանակները շնորհվել են … Read more

Ավիավթար Հարավային Կորեայում․ կա 100-ից ավելի զոհ

Հարավային Կորեայի Մուան օդանավակայանում ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին, ինչի հետևանքով կան զոհեր, հայտնում է Yonhap գործակալությունը։ Հաղորդվում է, որ դա տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 9.07-ի սահմաններում: Խոսքը Jeju Air 7C 2216 չվերթի մասին է, ինքնաթիռը  թռչում էր Բանգկոկից Մուան: Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած … Read more

Jeju Air ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը պայթել է վայրէջք կատարելիս` դուրս գալով թռիչքուղուց (տեսանյութ) – ՓԱՍՏԻՆՖՈ

Jeju Air ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը հարավկորեական Մուան քաղաքում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին, պայթել Ենթադրաբար, ինքնաթիռում գտնվող մարդկանց մեծ մասը (175 ուղևոր և անձնակազմի 6 անդամ) մահացել է: Հաղորդվում է 2 փրկվածի մասին։ Այս մասին հաղորդում է Ռյոնհապ գործակալությունը: Ինչպես հաղորդում է լրատվականը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, ենթադրաբար Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի գրեթե … Read more

Արտաշավան-Ծիլքար ճանապարհը դժվարանցանելի է, Երևան-Սևան ճանապարհին, Մայակովսկի, Բալահովիտ, Ջրվեժ, Ձորաղբյուր գյուղերում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:  Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:  Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։   Արտաշավան–Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան … Read more

Գորիսի տարածաշրջանում բուք է | ՄԱՄՈՒԼ.ամ

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սառնակունք բնակավայրից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։     Գորիսի տարածաշրջանում բուք է։     Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։     Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։     Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։      Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով … Read more

Շղթայական ավտովթար ու մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ կա 1 զոh

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս-Մարմարաշեն մոտ 2-3 կմ-անոց հատվածում բախվել են 100-ից ավելի տրանսպորտային միջոցներ։ Հայտնում է Shamshyan.com-ը: Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ ավտովթարները տեղի են ունեցել մի քանի կմ-ոց … Read more

Թուրքական Քոջայելի քաղաքում բնակելի շենք է պայթել – ՓԱՍՏԻՆՖՈ

Թուրքական Քոջայելի քաղաքի բնակելի շենքում պայթյուն է եղել: Այդ մասին հաղորդում է Türkiye թերթը: Նույն աղբյուրը փոխանցում է 10 տուժածի մասին ու նշում, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել: Աղբյուր` Փաստինֆո Source link

Հրդեհ Գյումրի քաղաքում․ կա զոհ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 03:17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու 61-րդ թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է տնակ. բնակիչը ներսում է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:12-ին, մարվել՝ 06:30-ին: Այրվել է տնակը (մոտ 60 … Read more