Գորիսի տարածաշրջանում բուք է | ՄԱՄՈՒԼ.ամ

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սառնակունք բնակավայրից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
     Գորիսի տարածաշրջանում բուք է։
     Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
     Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
     Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
     Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։



Source link

Leave a Comment