Jeju Air ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը պայթել է վայրէջք կատարելիս` դուրս գալով թռիչքուղուց (տեսանյութ) – ՓԱՍՏԻՆՖՈ

Jeju Air ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը հարավկորեական Մուան քաղաքում վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և բախվել ցանկապատին, պայթել Ենթադրաբար, ինքնաթիռում գտնվող մարդկանց մեծ մասը (175 ուղևոր և անձնակազմի 6 անդամ) մահացել է: Հաղորդվում է 2 փրկվածի մասին։ Այս մասին հաղորդում է Ռյոնհապ գործակալությունը:

Ինչպես հաղորդում է լրատվականը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, ենթադրաբար Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները զոհվել են:

«Ուղևորների և անձնակազմի անդամների ընդհանուր թվից, որը կազմում էր 181 մարդ, բացառությամբ երկու փրկվածների, մեծամասնությունը, ենթադրաբար, մահացել են», — հայտնել են հրշեջները:

Տեսանյութը՝ «Փաստինֆոյի» տելեգրամյան ալիքում

Աղբյուր` Փաստինֆո



Source link

Leave a Comment