Նորին սրբություն Մար Ավա Երրորդն իր զորակցությունն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին

Թեմա 26 Հուլիս, 2025 23:44 Արեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի զորակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի: «Արեւելքի Ասորական Եկեղեցին խորը մտահոգությամբ է հետեւել վերջին շաբաթների իրադարձություններին Հայաստանում, որոնք առնչվում են Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրագույն եկեղեցական իշխանությունների դեմ ուղղված համակարգված հակաքարոզչությանն … Read more

Մխիթարյանը «Ինտերի» մարզաբազա է ժամանել` ակումբի գույներին համապատասխան Mercedes-ով (տեսանյութ)

Սպորտ 26 Հուլիս, 2025 23:26   Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերում հրապարակել է լուսանկարներ արձակուրդից վերադարձած խաղացողներից, որոնց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը։ Մխիթարյանը «Ինտերի» մարզաբազա է ժամանել կապույտ Mercedes-ով՝ իր հետ մարզմանը բերելով նաև թիմի շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերին։    

Ունիվերսիադա. Համլետ Մանուկյանը` ոսկե մեդալակիր

Սպորտ 26 Հուլիս, 2025 23:21   Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը Գերմանիայի Էսեն քաղաքում ընթացող Համաշխարհային համալսարանական ամառային խաղերի (Ունիվերսիադա) սպորտային մարմնամարզությունում  դարձել է ոսկե մեդալակիր։ Մանուկյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչում վաստակել է 14.933 միավոր և հռչակվել մրցաշարի հաղթող։ Նույն վարժության եզրափակիչում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Մամիկոն Խաչատրյանը, զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։  

Սոչիում Լազարևի համերգը վերածվեց սկանդալի

Շոու բիզնես 26 Հուլիս, 2025 21:29 Սերգեյ Լազարևի համերգը Սոչիում վերածվել է սկանդալի՝ երկրպագուների և անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Հանդիսատեսի մի մասը փորձել է մոտենալ բեմին, ինչը հանգեցրել է քաշքշուկի։ Իրավիճակը քննադատության է արժանացել սոցիալական ցանցերում։  

Iravunk.com | ՑԱՎԱԿՑԱԿԱՆ

Հասարակություն 26 Հուլիս, 2025 20:36 ՍԻՄ կուսակցությունը և <<Իրավունք>> թերթի խմբագրակազնը ցավակցում է կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱԲՅԱՆԻ հորաքրոջ` Սեդմիլա ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ մահվան կապակցությամբ։ Թաղման արարողությունը վաղը` հուլիսի 27֊ին, 14։00֊ին <<Գոռ>> սգո սրահից։ Համբերություն հարազատնռրին։      

Շառաչուն ապտակ էր. Իրավապաշտպանը Ստոկհոլմի ադբիտրաժային որոշման մասին

26 Հուլիս, 2025 18:59 Ստոկհոլմի դատական ակտի հրապարակումը վկայում է, որ ՀՀ Կառավարությունը մինչև հայտնի որոշումներ կայացնելը չի հաշվարկել հնարավոր ռիսկերն ու իրավական հետևանքները, լրջորեն չի ուսումնասիրել ՀՀ օրենսդրությունն ու միջազգային պայմանագրերով ստանձնած հանձնառությունները, վտանգի տակ է դրել Հայաստանի բիզնեսի ու ներդրումային միջավայրի հեղինակությունը, իսկ ավելի հստակ՝ իր դիլետանտ գործունեությամբ հիմնավորել է, որ առաջնորդվել է … Read more

«Ես սարսափելի էի». Քեյթ Միդլթոնի անկեղծ խոստովանությունը

Ախ կանայք 26 Հուլիս, 2025 17:31 Քեյթ Միդլթոնը խոստովանել է, որ մինչև արքայազն Ուիլյամի հետ ամուսնանալը աշխատել է մանրածախ առևտրի ոլորտում և միշտ չէ, որ հաջող է եղել։ «Ես սարսափելի աշխատակից էի», – կատակով նշել է նա՝ խոսելով իր նախաարքայական փորձի մասին։  

Փեզեշքիանը ընդգծել է հարևանների, այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի, հետ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը

Միջազգային 26 Հուլիս, 2025 17:01 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է՝ իր վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն է, հաղորդում Է Mehr-ը:   Փեզեշքիանն ընդգծել է հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Աֆղանստանի, Պակիստանի և Պարսից ծոցի ափամերձ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:Նա կոչ է արել դիվանագետներին ավելի ակտիվ մոտեցում … Read more

Թուրքերից ոգեշնչված՝ Հայաստանի իշխանությունները նույն գործելոճն են որդեգրել. Տեր Փառեն

Թեմա 26 Հուլիս, 2025 16:28 «Նիկոլ Փաշինյանի գրառումը հերքեց իր և իր «գաղափարակիցների» պնդումները, թե վարչապետի ծավալած արշավը ուղղված չէ եկեղեցու, այլ միայն որոշ հոգևորականների և կաթողիկոսի դեմ։ Անկասկած է, որ այս արշավը հակաեկեղեցական բնույթ ունի, և հենց այդ գրառմամբ ավելի հստակ է դառնում՝ եկեղեցու կազմաքանդման և կործանման ակնհայտ միտումը։   Չունենալով գեթ մեկ … Read more

Դատարանը վերջակետ դրեց Ասադին կալանավորելու գործին․ France 24

Միջազգային 26 Հուլիս, 2025 15:57 Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանը  չեղարկել է Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ փարիզյան Քննչական դատավորների կողմից տրված կալանքի օրդերը: Այս մասին հայտնում է France 24-ը։ Դատական համակարգի ներկայացուցիչն ընդգծել է՝ Ասադի նկատմամբ հետաքննությունը կարող է շարունակվել, քանի որ նա այլևս նախագահ չէ: Սա խոսում է այն մասին, որ նրան ձերբակալելու համար կարող են նոր օրդերներ տալ։