30-ամյա քաղաքացին կորցրել է բանկային քարտը , և նույն օրը անհայտ անձը քարտից 96 հազար դրամ է օգտագործել

Հունվարի 15-ին՝ ժամը 23.05-ին, Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տված 30-ամյա քաղաքացին հայտնել էր, որ բանկային քարտը կորցրել է, և նույն օրը անհայտ անձը քարտից 96 հազար դրամ է օգտագործել: Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են տվյալ բանկային քարտով գնումներ կատարած քաղաքացու ինքնությունը: 63-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է … Read more

Ռուսաստանը ցավով է հետևում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումներին․ Լավրով

Ռուսաստանն ափսոսանքով է հետևում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ինչ վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքին, մենք, իհարկե, ափսոսանքով ենք հետևում, թե ինչպես է զարգանում իրավիճակը», – հայտարարել է Լավրովը: Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված իրավիճակում ՌԴ-ի կողմից հիբրիդային սպառնալիքների առկայության մասին Հայաստանի հայտարարություններին ՝ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը տարակուսանքով է վերաբերվում դրանց։ «Մենք միայն տարակուսանքով ենք վերաբերվում։

Աբու Դաբի ուղևորության տոմս, iPhone և այլ նվերներ. Telcell-ի մեծ խաղարկության հաղթողները ստացան իրենց մրցանակները

7-օրյա ուղևորություն դեպի Աբու Դաբի, iPhone, MacBook, Dyson վարսահարդարիչ և այլ նվերներ. Telcell-ն ամփոփեց խաղարկության արդյունքները: Telcell Wallet-ի 12 հաջողակ օգտատերերը հուզված էին, ոգևորված: Հավելվածի հաջողակ օգտատերերից Լիանա Պետրոսյանը, երբ տեղեկացել է Աբու Դաբի ուղևորության 2 տոմս շահելու մասին, մի պահ անգամ չի հավատացել: «Անկեղծ ասած, մի պահ չհավատացի, հետո խոսելու ունակությունս կորցրեցի: Տոմսը, երբ … Read more

Լեգենդար Զիդանը վերադառնում է. ֆուտբոլիստը մարզչական աշխատանքը վերսկսելու շուրջ բանակցություններ է սկսել

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ » Սպորտ » Լեգենդար Զիդանը վերադառնում է. ֆուտբոլիստը մարզչական աշխատանքը վերսկսելու շուրջ բանակցություններ է սկսել Լեգենդար Զիդանը վերադառնում է ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FFF) պաշտոնական գործընթաց է սկսել Զինեդին Զիդանին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու ուղղությամբ։ Նախատեսվում է, որ նշանակումը տեղի կունենա 2026 թվականի Աշխարհի առաջնության ավարտից անմիջապես հետո, … Read more

Խաղաղության մրցանակ՝ Արցախի հաշվին․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Խաղաղության մրցանակ՝ Արցախի հաշվին  Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի՝ 2026 թվականի մրցանակակիրների շարքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միաժամանակ ընդգրկումը պահանջում է սառը քաղաքական վերլուծություն։  Մրցանակի հանձնաժողովի ձևակերպումները ակնհայտորեն կենտրոնացած են ոչ թե քաղաքական արդյունքների, այլ գործընթացի, հռետորաբանության և «խաղաղության օրակարգի» հռչակման վրա։ Այս տրամաբանության շրջանակում նույն մրցանակի շնորհումը թե՛ Նիկոլ Փաշինյանին, … Read more

44-օրյայի զեկույցում առկա են փաստեր, արձանագրումներ, որոնք շատ մեծ հարցականներ էին ստեղծելու անձամբ Նիկոլ Փաշինյանի համար. Գեղամ Մանուկյան

ԱԺ 11-րդ նստաշրջանի բացման օրը բանավեճի առարկա է դարձել նաև 2020 թվականի 44-օրյային առնչվող զեկույցի ներկայացնել-չներկայացնելը, ավելին, դրա «կարգավիճակը»: Նման քննարկումներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որակել է շահարկում և նշել, որ ԱԺ առաջին բաժնում պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու զեկույցին, բայց հետաքրքրություն չեն դրսևորում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ըստ էության, ճիշտ է համարել ԱԺ լիագումար … Read more

Հիմա տեսնենք, թե որ մի դատարան է դիմելու Գուսան տիրադավը, որ վիճարկի կաթողիկոսի որոշումը. Ռուբեն Մելիքյան

20 Հունվարի, 2026 Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական բարձր տնօրինությամբ՝ Գուսան տիրադավն ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդությունից, և նրա փոխարեն թեմակալ առաջնորդ է նշանակվել Պարթև Սրբազանը։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Դե հիմա տեսնենք, թե որ մի դատարան է դիմելու տիրադավը, որ վիճարկի … Read more

Ովքե՞ր են երեկ կաշառքի վրա բռնված հարկայինի օպերները. մանրամասներ` ուշագրավ դեպքից․ Վահե Մակարյան

MakaryanNews-ին որոշ ուշագրավ մանրամասներ է հայտնի դարձել, թե ովքեր են երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված ՊԵԿ հարկային բլոկի երկու օպերները: Մեզ ասացին, որ նրանցից մեկը Արմեն Էդիլյանն է (նկարում երևացղը), մյուսը Կարեն Սարգսյանն է: Երկուսն էլ 40-ն անց տղամարդիկ են` ՀՕՀՎ 14-րդ բաժնի օպերլիազորներ, երկուսն էլ Իջևանից են` Նիկոլ Փաշինյանի «զեմլյակներն» են և … Read more

«Փաշինյանի ստեղծած մոդելը կախված է մեկ դեմքից, ոչ թե կայուն համակարգից»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որոշեցի մի քանի քայլով հայտնի շրջանակերին և հանրությանը բացատրել, թե ի՞նչ է «վոժդիզմը» և ի՞նչ աստիճանի է այն գործում այսօրվա իշխող վարչախմբում։ Կներկայացնեմ մի քանի տեսական դրույթներ և պատմական զուգահեռներ կանցկացնեմ Հարավսլավիայի կոմկուսի առաջնորդ Յոսիպ Բրոզ Տիտոյի հետ։ Նախ ասեմ, որ «վոժդիզմի» ժամանակ ամենացցուն դրսևորումներից մեկն այն է, … Read more