Ովքե՞ր են երեկ կաշառքի վրա բռնված հարկայինի օպերները. մանրամասներ` ուշագրավ դեպքից․ Վահե Մակարյան



MakaryanNews-ին որոշ ուշագրավ մանրամասներ է հայտնի դարձել, թե ովքեր են երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված ՊԵԿ հարկային բլոկի երկու օպերները: Մեզ ասացին, որ նրանցից մեկը Արմեն Էդիլյանն է (նկարում երևացղը), մյուսը Կարեն Սարգսյանն է: Երկուսն էլ 40-ն անց տղամարդիկ են` ՀՕՀՎ 14-րդ բաժնի օպերլիազորներ, երկուսն էլ Իջևանից են` Նիկոլ Փաշինյանի «զեմլյակներն» են և երկար տարիներ աշխատել են որպես «նապառնիկ»:

Մեզ պատմեցին, որ նրանց մոտ նոր պետ էին բերել` Սևակ Ղազարյան, որն Արթիկից է: Ու քանի որ նշված երիտասարդը նոր է և զբաղված է բաժինը կարգի բերելով, այս երկու օպերը, չունենալով համապատասխան թուղթ Օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու համար, մտել են նշված տնտեսվարողի մոտ և իրականացրել ապօրինի գործողություններ` չունենալով օպեր վարչության պետի կամ բաժնի պետի կնիքով թուղթը: Մեզ ասացին նաև, որ սա առաջին դեպքը չէ այս երկու օպերների մասով, և որ նրանք` Արմեն Էդիլյանն ու Կարեն Սարգսյանը, ՀՕՀՎ բաժնի պետեր Ռոբերտ Գրիգորյանի և Արման Մարգարյանի կամակատարներն են համարվում:

Возможно, это изображение деньги и текст

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment