«Այդպես էլ չիմացանք, թե ինչ է տեղի ունեցել». Ազատի զորանոցի հրդեհից անցել է 3 տարի

Այսօր՝ հունվարի 19-ին, լրանում է Ազատ գյուղի զորանոցի հրդեհի դեպքի երրորդ տարին, ինչի հետևանքով մահացել էին 15 զինծառայողներ։ Զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը հրավիրել էր մամուլի ասուլիս՝ ամփոփ ներկայացնելու երեք տարվա ընթացքում գործի շրջանակում տեղի ունեցած զարգացումները։ Նորիկյանի խոսքով՝ 2025 թվականի ընթացքում հարցաքննվել են բոլոր 19 տուժողները և դատակոչված բոլոր վկաները։ Նա հայտնեց, … Read more

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան

19 Հունվարի, 2026 Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում տեղեկացնում է, որ իր պաշտպանյալ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել։ «Տեսնենք ինչ պետք է անեն, հետո կտեղեկացնեմ այդ մասին»,- ասում է նա։ Հիշեցնենք, որ Ղուկասյանը նախորդ շաբաթ էր տեղափոխվել հիվանդանոց՝ պաշտպանների միջնորդությամբ առողջության հետ կապված փորձաքննություն անցնելու համար։ Հունվարի 17-ին նրան կրկին տեղափոխել … Read more

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքի

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում կայացավ Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով հերթական դատական նիստը։ Նախորդիվ պաշտպանական կողմը հանդես էր եկել միջնորդությամբ՝ փոփոխել Դավիթ Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։ Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը։ Կալանքը վերացվեց, որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։ Դատարանը մասնակի բավարարեց Համբարձումյանի փաստաբանների պահանջը՝ բեկանել առաջին … Read more

Եկեք խնդիրը դնենք ոչ թե գումարային, այլ՝ ինչպես անենք, որ մեր քաղաքացիները հետ գան ու ինչ-որ մի բանով պիտանի լինեն մեր երկրին

«Ինչու չեք նախատեսել, որ այդ մեծ գումարները ոչ բոլորը կարող են վճարել, եթե դուք այդ խնդիրը դնում եք, որ այդ մարդիկ հետ վերադառնան, օրինակ՝ ավելի լավ առաջարկ կարող եմ անել՝ այդ մարդիկ կգան ՀՀ-ում աշխատանքի կընդունվեն, եկամտահարկ կվճարեն, կգեներացնեն ինչ-որ մի բան, իմ երկրում հավելյալ արժեք կստեղծեն»,- ԱԺ նիստում դիմելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին՝ … Read more

Հուզմունքից նույնիսկ չկարողացա լսել՝ դատարանը գրավի ինչքան գումար սահմանեց. Դավիթ Համբարձումյանի պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Մակար Կիրակոսյանի, Սևակ Համբարձումյանի որոշեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով:  Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից եւ դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանը մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության հրապարակ … Read more

Սարավան-Զանգեր, Ապարան-Արագած ճանապարհներին և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ Ջաջուռի, Քեթիի լեռնանցքները, Դիլիջանի ոլորանները, Վանաձոր -Դիլիջան, Ոսկեպար-Ջուջևան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան  ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Քուչակ-Միրաք ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը … Read more

2025-ին հակառակորդի հետ շփման գծում մահվան որևէ դեպք չենք ունեցել. Արման Սարգսյան

ՊՆ-ն մշտապես ուշադրության կենտրոնում է պահել այս ցավոտ թեման: Մեզ համար ևս յուրաքանչյուր զինծառայողի մահվան դեպքը ողբերգալի է: Դուք կապում եք խաղաղության հետ՝ մոռանալով հիշատակել, որ 2025-ին հակառակորդի հետ շփման գծում մենք մահվան որևէ դեպք չենք ունեցել: Ես ուզում եմ դա ֆիքսել որպես խաղաղության պարգև և դրական ցուցանիշ: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունվարի 19-ի … Read more

Մեր հայրենակիցներին հորդորում եմ անպայման օգտվել օրենքից, վերադառնալ հայրենիք և ծառայել. Ալխաս Ղազարյան

19.01.2026 Քաղաքականություն Մեր հայրենակիցներին հորդորում եմ անպայման օգտվել օրենքից, վերադառնալ հայրենիք և ծառայել. Ալխաս Ղազարյան

27-37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով ՀՀ և ընտրելով հինգ տարբերակներից մեկը. նախագիծ

Ազգային ժողովի՝ հունվարի 19-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրեց իր հեղինակած՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Պատգամավորն առաջարկում է նախագիծ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ արտասահմանում բնակվող և հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակից, որոնց 27 տարին լրացել … Read more