Հայտարարություն․ TikTok-ով կեղծ տեղեկություն է տարածվում, թե, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում

8 հունվարի 2026 – 17:36 AMT PanARMENIAN.Net – Սոցիալական մեդիայում, մասնավորապես TikTok-ի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Հորդորում ենք քաղաքացիներին չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել … Read more

«Ի դեպ»․ Միջազգային իրավունքը տեղը զիջեց ուժի իրավունքին

Ի դեպ, Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, որ աշխարհում բոլորը պետք է մոռանան միջազգային իրավունքի մասին, կա միայն ուժ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահն ասում է՝ Հայաստանը և Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է՝ ապրում են խաղաղության պայմաններում, հետո ավելացնում՝ սովորում ենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում։ Հետաքրքիր է, թե ինչպես … Read more

«Ինտերը» 6-րդ անընդմեջ հաղթանակն է տարել

Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Պարմային»։ Աչքի են ընկել Ֆեդերիկո Դիմարկոն ու Մարկուս Թյուրամը։ Միլանյան ակումբից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը։ «Ինտերն» Ա Սերիայում տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 42 միավորով առաջին տեղում է, «Պարման»` 18 միավորով 15-րդ։

Եթե ապացույցները վերաբերում են բոլորին, ուրեմն վերդիկտը մեկն է լինելու. դուք կայացնելու եք ոչ թե անհատական, այլ կոլեկտիվ դատավճիռ. 18 արդարների գործով ապացույցների հետազոտման փուլն է

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեկնարկեց Բագրատ սրբազանի և ևս 18 հոգու մասնակցությամբ այսպես կոչված «ահաբեկչության» գործով «18 արդարների» գործով այս տարվա առաջին դատական նիստը: Այսօրվա դատական նիստի սկզբում պետք է քննվեր Մովսես Շարբաթյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցը, բայց քանի որ Ամանորից առաջ Վերաքննիչ քրեական դատարանն արդեն … Read more

Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը հաստատվեց

Կառավարությունը հաստատել է Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը: «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված է, որ առողջության համընդհանուր ապահովագրության նպատակով ստեղծվելու է Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստր, որն իրենից ներկայացնում է առողջության համընդհանուր ապահովագրության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ անձնական և ոչ անձնական տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարան։ Ռեգիստրը փոխգործելի է պետական և … Read more

Մակրոն. ԱՄՆ-ը աստիճանաբար հեռանում է իր որոշ դաշնակիցներից

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «աստիճանաբար հեռանում» է իր որոշ դաշնակիցներից։ Այսօր Ելիսեյան պալատում ելույթ ունենալով Ֆրանսիայի դեսպանների առջև՝ Էմանյուել Մակրոնը պնդել է. – «Բազմաբևեռ ինստիտուտները գործում են ավելի ու ավելի քիչ արդյունավետ»։ «Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ գերտերությունների կողմից աշխարհը բաժանելու իրական գայթակղություն կա», – ասել է նա, ընդգծելով՝ Եվրոպան պետք … Read more

Մեղադրող կողմը Բագրատ սրբազանի և մյուսների գործով անհատական մեղադրանքներ չկարողացավ ներկայացնել

Այսօր՝ հունվարի 8-ին, կայացել է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը։ Նիստը սկսվելուց րոպեներ անց դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց։ Վերսկսելուց հետո փաստաբանները պահանջեցին մեղադրվող 18 անձանց համար անհատական ապացույցներ ներկայացնել։ Մեղադրող կողմը մի քանի րոպե կարդաց ընդհանրական մեղադրանքներ։ Փաստաբանները դրանք անբավարար համարեցին՝ պահանջելով անհատական ապացույցներ ներկայացնել, որը չարվեց։ Դատարանը ևս պահանջեց Բագրատ սրբազանի … Read more