Հայտարարություն․ TikTok-ով կեղծ տեղեկություն է տարածվում, թե, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում

Հայտարարություն․ TikTok-ով կեղծ տեղեկություն է տարածվում, թե, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում

8 հունվարի 2026 – 17:36 AMT

PanARMENIAN.Net – Սոցիալական մեդիայում, մասնավորապես TikTok-ի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Հորդորում ենք քաղաքացիներին չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել զգոնություն՝ ապատեղեկատվության տարածման և հնարավոր խարդախությունների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment