Մեղադրող կողմը Բագրատ սրբազանի և մյուսների գործով անհատական մեղադրանքներ չկարողացավ ներկայացնել

Այսօր՝ հունվարի 8-ին, կայացել է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը։

Նիստը սկսվելուց րոպեներ անց դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց։ Վերսկսելուց հետո փաստաբանները պահանջեցին մեղադրվող 18 անձանց համար անհատական ապացույցներ ներկայացնել։ Մեղադրող կողմը մի քանի րոպե կարդաց ընդհանրական մեղադրանքներ։ Փաստաբանները դրանք անբավարար համարեցին՝ պահանջելով անհատական ապացույցներ ներկայացնել, որը չարվեց։

Դատարանը ևս պահանջեց Բագրատ սրբազանի և մյուսների գործով անհատական ապացույցներ ներկայացնել։ Մեղադրող կողմը ժամանակ խնդրեց դատարանից՝ ապացույցները ներկայացնելու համար։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց՝ հարցը բարձրաձայնել էին դեռ հոկտեմբերին, որը դատարանը չէր բավարարել։

Բագրատ սրբազանը, անդրադառնալով անհատական ապացույցների բացակայությանը, նշեց. «6 ամիս շարունակ գործն ընթանում է, մարդիկ կալանավորված են ի՞նչ հիմքով։ Ասում են՝ մեղադրվում են, որովհետև եկել են Գալստանյանի բնակարան։ Եթե այդպես է, դահլիճում մարդ չկա, որ իմ բնակարան եկած չլինի, ինչո՞ւ են իրենք ազատության մեջ, ինչպե՞ս եք ընտրել այս 18-ին։ Այստեղ ամեն ինչ սարքած, կեղծված է, ոչ մի ապացույց չկա։ Մարդկանց ճակատագրի հետ են խաղում, 10 օր չէ, 15 օր չէ, մեկ ամիս չէ, 6 ամիս է՝ գործն ընթանում է, ինչո՞ւ»։

Դատարանը Բագրատ սրբազանի ելույթը քաղաքական որակեց՝ ասելով՝ քաղաքական ամբիոնում չէ։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, իր հերթին, անդրադարձավ Բագրատ սրբազանի ելույթին ու այն որակեց իրավական հիմք ու տրամաբանություն ունեցող ելույթ։

Դատավորը հետաձգեց նիստը՝ հույս հայտնելով, որ հաջորդ դատական նիստին մեղադրողներն անհատական մեղադրանքներով կներկայանան։

Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը տևեց 2 ժամ։ Հաջորդը կկայանա հունվարի 15:00-ին՝ ժամը 15:00-ին։

Leave a Comment