«Մեր ընտանիքներով ապրում ենք մեկ մարդու ձեռքին խաղալիք դարձած երկրում»․ Էլինար Վարդանյան

«Մի օր որոշում է, որ գնում ենք ԵՄ, մեկ այլ օր կորոշի, որ ԵՄ-ն ամենաճիշտ լուծումն է, չեմ բացառում, որ մեկ օր էլ կորոշի, որ գնում ենք Հարավաֆրիկյան հանրապետություն»,- Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսպես պատկերավոր ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ։ «Մենք մեր ընտանիքներով … Read more

Վերաքննիչ դատարանը փոխել է Սամվել Կարապետյանի խափանման միջոցը

Վերաքննիչ դատարանը վերացրել է դեկտեմբերի 30-ին առաջին ատյանի դատարանի՝ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի մասին որոշումը: Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է կալանք՝ երկու ամիս ժամկետով։ Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։ Քննչական … Read more

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը ի՞նչ փուլում է. լրագրողը` ԱԺ նախագահին

The post Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը ի՞նչ փուլում է. լրագրողը` ԱԺ նախագահին appeared first on Tribune.am.

Ալիևի գխավոր երազանքն իրականացել է․ Ադրբեջանի ուղևորները և բեռնատարները չեն տեսնի «հայի երես»․ Զուրաբյան

Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ստորագրել են «ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակային համաձայնություն», որով Հայաստանի նիկոլփաշինյանական դիվանագիտությունը  իրականացրել է մեր երկրի ինքնիշխանության «նշաձողի իջեցման» հերթական անփառունակ քայլը․ գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Համաձայն փաստաթղթի, Ադրբեջանը Նախիջևանին կապող հաղորդակցության երթուղիների կառուցման և շահագործման համար Հայաստանի տարածքում ստեղծվում է հատուկ «ծածկույթ», որի տարածքի բացառիկ կառավարումը, … Read more

«Նարեկ Սամսոնյանի մոտ առկա է առողջական լուրջ խնդիր»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի մոտ առկա է առողջական լուրջ խնդիր, որը հացադուլի հետևանքների հետ զուգորդված՝ լուրջ ռիսկեր է պարունակում։ Քիչ առաջ տեսակցեցի Նարեկին, հիմա էլ պատրաստվում եմ խոսել բանտային բժշկական ծառայության ներկայացուցիչների հետ»։ Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան

Արցախցիները գարնանը փողոցային շարժում կսկսեն – CIVILNET

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը պատրաստվում է գարնան սկզբին փողոցային շարժում սկսել, հանրահավաքներ անցկացնել։ Նա այս մասին հայտնել է հունվարի 16-ին ասուլիսի ժամանակ։ «Ինքս հակված եմ, որ պետք է լինի հանրային ճնշում։ Սպասել, որ Հայաստանի կառավարության կողմից փոփոխություններ լինելու են, չեմ հավատում։ Ինքս որոշում եմ կայացրել, հաշվի առնելով նաև եղանակային պայմանները, մարտի վերջ կամ ապրիլին սկսել … Read more

Մենք կարող ենք Իրանի հետ խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով. Ուիթքոֆֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը հայտարարել է, որ Թրամփի անմիջական միջամտությամբ Իրանում հաջողվել է կասեցնել նախապատրաստվող զանգվածային մահապատիժները։ Բանագնացի խոսքով՝ տնտեսական խոր ճգնաժամի մեջ գտնվող Իրանը կարող է խուսափել ծանր հետևանքներից, եթե դիվանագիտական լուծում տա միջուկային հարստացման, հրթիռային ծրագրի և պրոքսի խմբավորումների խնդիրներին։  «Եթե Իրանը ցանկանում է վերադառնալ միջազգային հանրություն, … Read more

Մերկասառույցի պատճառով վթար է եղել. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 16-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Ագետափ ավտոճանապարհի 22 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Սևակ Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և 35-ամյա Վահան Ս.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի … Read more