Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը պատրաստվում է գարնան սկզբին փողոցային շարժում սկսել, հանրահավաքներ անցկացնել։ Նա այս մասին հայտնել է հունվարի 16-ին ասուլիսի ժամանակ։ «Ինքս հակված եմ, որ պետք է լինի հանրային ճնշում։ Սպասել, որ Հայաստանի կառավարության կողմից փոփոխություններ լինելու են, չեմ հավատում։ Ինքս որոշում եմ կայացրել, հաշվի առնելով նաև եղանակային պայմանները, մարտի վերջ կամ ապրիլին սկսել շարժում փողոցային, տեղի կունենա հանրահավաք, որից հետո կհասկանանք ինչ կարող ենք անել»,- ասաց Իսկանդարյանը։ Արցախի պետնախարարի համոզմամբ՝ 2025-ի գարնանը արցախցիների սկսած պայքարը լիարժեք նպատակին չհասավ, քանի որ բավարար թվով արցախցիներ փողոց դուրս չեկան։ «Ես ինքս հակված եմ եղել, որ պետք է լինի հանրային ճնշում։ Շատ […]