ՖՈՏՈ․ Հայաստանի պատմության թանգարանը համագործակցություն է հաստատել Բեռլինի «Թանգարանային կղզու» հետ

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի «Թանգարանային կղզու» Նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պատմության թանգարանի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ համագործակցության հուշագիրը ստորագրվել է Հայաստանի պատմության թանգարանի պատվիրակության հունվարի 26-28-ը Բեռլին կատարած աշխատանքային այցի շրջանակներում։ «Նոյես թանգարանում» Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ … Read more

Ինչու՞ չենք կարող ունենալ Արա Դարզիի նման նախարար. Նարեկ Կարապետյան

-Այսօր սփյուռքը ինչքանո՞վ է ներգրավված Հայաստանի գործընթացների մեջ։ Անգլիայում կա Լորդ Արա Դարզի, ամենահայտնի լորդերից է, որը Անգլիայի առողջապահական համակարգի ստեղծողն է, հայ։ Բայց մեր օրենքներով ինքը իրավունք չունի Հայաստանում որևէ պաշտոն ստանալ ու որևէ հնարավորություն չի կարող Հայաստանում ունենալ։ Սա նշանակում է, որ սփյուռքի լավագույն համալսարաններում սովորած մեր մասնագետներին չենք կարողանում ներգրավել, որ ծառայեն իրենց … Read more

Ցանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը․ Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը բացահայտել է իր մարզական ծրագրերը, նշելով նաև թե երբ է նախատեսում ավարտել պրոֆեսիոնալ կարիերան խառը մենամարտերում։ «Mash на спорте»-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե որքան ժամանակ է դեռ պատրաստվում մենամարտել, Ծառուկյանը ասել է՝ ևս 7 տարի։ «Սպորտ եմ մուտք գործել 6 տարեկանում և ցանկանում եմ … Read more

Ամերիկացի զինծառայողները իրանական ԱԹՍ են խոցել Արաբական ծովում․ Reuters

ԱՄՆ զինված ուժերը խոցել են իրանական ԱԹՍ, որը մոտեցել էր Արաբական ծովում գտնվող «Աբրահամ Լինքոլն» ավիակիրին․ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյայի։ Լրատվական գործակալության տվյալներով՝ իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքը ընթանում էր ավիակիրի ուղղությամբ․ այն խոցել է ամերիկյան F-35 կործանիչ։

Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը

Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ ուրբաթ օրվա բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ ցանկանալով, որ դրանք տեղափոխվեն Օման, հայտնում է Axios-ը։ Ըստ աղբյուրի՝ Իրանը ցանկանում է բանակցություններ վարել միայն Միացյալ Նահանգների հետ, և ոչ թե մի քանի արաբական և մուսուլմանական երկրների հետ, որոնք ներկա են լինելու որպես դիտորդներ։ Կայքում տեղ գտած … Read more

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի ենթակառուցվածքների ծրագրերի տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի ենթակառուցվածքների ծրագրերի տարածաշրջանային տնօրեն Չարլզ Քորմիերին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսը: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ «Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի թիմին Հայաստանի համար կարևոր բարեփոխումների շրջանակներում ցուցաբերած աջակցության համար: Հանդիպմանը քննարկվել են … Read more

Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին ընդունել է Հայաստանի վարչապետը

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի գործընկերների հետ ունեցել է արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցության խթանման նպատակով։ Այս մասին գեներալ Չաուհանը հայտնել է այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ: Կառավարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցներն անդրադարձել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի։ Վարչապետը համոզմունք է հայտնել, որ … Read more

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը

Հայաստանը ողջունում է Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին շարունակական աջակցության հաստատումը։…

Բնակարանի անհրաժեշտ մակերեսի հաշվարկ. Ինտերիեր դիզայնի արվեստը (տեսանյութ) Բնակարանի անհրաժեշտ մակերեսի հաշվարկ. Ինտերիեր դիզայնի արվեստը (տեսանյութ)

Բնակարանի անհրաժեշտ մակերեսի հաշվարկ. Ինտերիեր դիզայնի արվեստը (տեսանյութ) Բնակարանի անհրաժեշտ մակերեսի հաշվարկ. Ինտերիեր դիզայնի արվեստը (տեսանյութ)