Վթարային ջրանջատում` Կենտրոն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 17-ին ժամը 13:00-17:00-ն կդադարեցվի Ա.Արմենակյանի, ՏՈւՆ 1-50, Ամառանոցային, Այգիների ,Ա.Արմենակյան 1 Նրբանցքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Գնահատեք հոդվածը

Հայ աշակերտները 2025-ին միջազգային օլիմպիադաներում 91 մեդալ են նվաճել

17 հունվարի 2026 – 14:26 AMT PanARMENIAN.Net – 2025 թվականին Հայաստանի դպրոցականներն ընդհանուր առմամբ միջազգային օլիմպիադաներում նվաճել են 91 մեդալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «2025 թվականին մեր աշակերտները միջազգային օլիմպիադաներում 91 մեդալ են նվաճել՝ 13 ոսկի, 29 արծաթ, 49 բրոնզ»,-գրել է նա:

Ակցիա՝ Իրանի դեսպանատան դիմաց. ոստիկանները մարդկանց թույլ չեն տալիս երթ անցկացնել

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ իրանցիները կրկին բողոքի ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները ցանկանում են երթով դեպի Կապույտ մզկիթ շարժվել, սակայն տարածքում գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չեն տալիս: Ցուցարարներն ասում են՝ քաղաքապետարանը նախ հունվարի 15-ին արտոնել է երթը, հետո՝ չեղարկել այդ որոշումը, ինչի մասին տեղեկացել են երեկ երեկոյան: Նրանք վստահ են, որ … Read more

Բողոքի ակցիա Իրանի դեսպանատան առջև. ոստիկանները թույլ չեն տալիս երթ անցկացնել դեպի Կապույտ մզկիթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News Բողոքի ակցիա Իրանի դեսպանատան առջև. ոստիկանները թույլ չեն տալիս երթ անցկացնել դեպի Կապույտ մզկիթ, հայտնում է «Ազատությունը»։ Ցուցարարները վրդովված պնդում են, թե ցույցն ու երթը հունվարի 15-ի որոշմամբ արտոնվել է քաղաքապետարանի կողմից, բայց երեկ երթի մասը չեղարկվել է՝ Իրանի դեսպանի «սպառնալիքներից» հետո: Ակցիայի մասնակիցները նստացույց են սկսել՝ որպես բողոքի նշան, ոստիկանությունը … Read more

Հայրենադավերի ու եղբայրադավերի միացումից Հայոց Պետություն չի ստեղծվի, ինչպես թզենու և մամխենու պատվաստումից հայկական ծիրան չի ստացվի․ Գենադի Մնացականյան

Հայաստանում 2018 թվականից սկիզբ առած հակաեկեղեցական արշավը շարունակվում է։ Օրերս վերջնականապես դիմակազերծվեց նաև եղբայրադավերից թերևս ամենատիտղոսավորը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ապերախտ առաջնորդ ապաշնորհ Հովնան սրբազանը։ Նա հանդես է եկել հակաեկեղեցական հայտարարությամբ, որը մեծ հաշվով հենց իր իսկ՝ որպես հոգևորականի մահախոսականն էր։ Այս մեծամիտ ու փառասեր հոգևորականին արդեն հասցրել են պատասխանել բազմաթիվ … Read more

Պյատիգորսկից բժիշկ Հրանտ Կունդուպյանը հեռացրել է հսկայական ուռուցք

17 Հունվարի 2026, 14:25 Պյատիգորսկի քաղաքային կլինիկական հիվանդանոց է ընդունվել 85-ամյա պացիենտ՝ ձախ ոտքի և մարմնի կեսի պարալիզացմամբ։ Սկզբնական շրջանում բժիշկները ենթադրել են, որ դա կաթված է, սակայն շտապ հետազոտությունը հայտնաբերել է 8×7 սմ չափսերով հսկայական ուռուցք ուղեղի աջ գագաթա-ծոծրակային շրջանում, որը պատասխանատու է մարմնի ձախ կողմի շարժումների համար: Նեյրովիրաբույժները կատարել են ոսկրապլաստիկ տրեպանացիա և … Read more

Ասուլիս՝ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի և «Իմնեմնիմի»-ի գործի վերաբերյալ

«Անտիֆեյք»-ի գրասենյակում ընթանում է ասուլիս՝ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի և «Իմնեմնիմի»-ի գործի վերաբերյալ։ Նարեկ Սամսոնյանի պաշտպաններն են Ռուբեն Մելիքյանն ու Աստղիկ Մաթևոսյանը։ Վազգեն Սաղաթելյանի պաշտպան՝ Արսեն Բաբայան։ Ասուլիս՝ Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակի և «Իմնեմնիմի»-ի գործի վերաբերյալ

Ձնամաքրման աշխատանքներ՝ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին

Մ-1, Գյումրի-Բավրա ավտոճանապարհը մաքրվում է առատ ձյունից: Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Նշվում է, որ ՀՀ բոլոր միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ձնամաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքները շարունակվում են 24-ժամյա ռեժիմով։     Դիտումների քանակ2

Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կրոնական խտրականություն է դրսևորվում. Սիրանուշ Սահակյան

Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կրոնական խտրականություն է դրսևորվում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։ «Արգելված է Աստվածաշունչ փոխանցել ինչպես Ռուբեն Վարդանյանին, այնպես էլ մյուս բանտարկյալներին։ Առգրավվել են կրոնական բոլոր խորհրդանիշները, իսկ որոշ դեպքերում նույնիսկ այրել են գերիների մարմնի վրայի կրոնական դաջվածքները»:м