Վենեսուելայի նախագահի նկատմամբ ամերիկյան օպերացիան հաստատումն է, որ ժամանակակից պատերազմի կանոնները ոչ միայն փոփոխությունների են ենթարկվել, այլ դարձել են շատ բազմաշերտ. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Վենեսուելայի ու նրա նախագահի նկատմամբ ամերիկյան օպերացիան ռազմական տեսանկյունից այն բանի հաստատումն է, որ ժամանակակից պատերազմի մտահղացման, պլանավորման, վարման կանոնները ոչ միայն արմատական փոփոխությունների են ենթարկվել, այլ դարձել են շատ բազմաշերտ: Ամիսներ շարունակ ԱՄՆ-ից բաց տեքստով անոնսում էին գործողություններ և պարզ է, որ այստեղ անսպասելիության գործոնի խնդիր չի դրվել: Մյուս կողմից, … Read more

Նիկոլ Փաշինյանը խավարի ու չարիքի իշխանություն է, որը պիտի ցրենք, որ լույս լինի

04.01.2026 | 10:49 Հայաստանից ավելի քան 1000 կմ հեռավորության վրա՝ Ամանորի գիշերը, երբ իրանահայության հետ նշում ենք 2026-ի տարեմուտը և մեր հայրենիքին մաղթում միասնականություն ու հզորացում, ցավով իմանում ենք, որ Հայաստանի բազմաթիվ վայրերում հոսանքի համատարած անջատումներ են, մարդիկ նոր տարին դիմավորել են խավարի ու ցրտի մեջ։ Իմ հայրական տունը ևս մթության մեջ էր Ամանորի շեմին, և տոնը … Read more

Վենեսուելան պահանջում է նախագահ Մադուրոյի և նրա կնոջ անհապաղ ազատ արձակումը․ Դելսի Ռոդրիգես

Վենեսուելան պահանջում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի անհապաղ ազատ արձակումը․ Telesur հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, որը Գերագույն դատարանի որոշմամբ նշանակվել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Ռոդրիգեսը հայտարարել է, որ Վենեսուելան երբեք որևէ երկրի գաղութ չի լինի։ «Վենեսուելայի միակ օրինական նախագահը Նիկոլաս Մադուրոն է»,- ասել է նա։ Շաբաթ օրն … Read more

Մենք ճիշտ էինք մեր գործողությունների մեջ, սակայն սխալ` երբ հույս ունեինք, որ թույլ մնալով մեզ չեն ուտի. Արա Պողոսյան

Երբ ալիևյան կլանի խոսնակներից Հաջիևն ասում է, թե իրենք ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև ժողովրդի հետ են խաղաղություն կառուցում, երևի նկատի ունի Բաքվում մի քանի օրով հանգրվանած հաջիևյան խոսնակներին, որոնք հմայվել էին ադրբեջանցիներով: Ուղղակի Հաջիևը փորձելով Հայաստանի ժողովրդի անվան տակ ներկայացնել մի քանի փաշինյանական ագիտատորի, առաջին հերթին ևս մեկ անգամ հարձակվում է ՀՀ ինքնիշխանության … Read more

Այսօր Վենեսուելան է, երեկ՝ Մերձավոր Արևելքը, վաղը կարող է լինել ցանկացած այլ անկյուն, որտեղ գլոբալ խաղացողները ազդարարում են այն մասին, որ «ժամանակն է արագ լուծումների». Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Վենեսուելայում տեղի ունեցած զարգացումները և Իրանի շուրջ սրվող ներքին ու արտաքին լարվածությունը մեկուսացված իրադարձություններ չեն։ Դրանք նույն գլոբալ գործընթացի տարբեր դրսևորումներն են, որի առանցքում ուժային կենտրոնների կողմից աշխարհակարգի վերաձևակերպման սցենարի գործնական իրագործումն է: Վենեսուելայի դեպքում մենք տեսնում ենք դասական «պատժիչ գործողություն»` երկարատև սանկցիաներից և քաղաքական … Read more

Հաշվի առնելով, որ Վենեսուելան Վրաստանի oկուպացված շրջանները ճանաչել է որպես անկախ պետություններ՝ հույս ենք հայտնում, որ վերջին զարգացումները կհանգեցնեն այս անoրինական որոշման չեղարկմանը. Վրաստանի ԱԳՆ

Մենք ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին՝ հույս ունենալով, որ ապագա գործընթացները կզարգանան Վենեսուելայի ժողովրդի շահերին համապատասխան, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն X հարթակում։ «Հաշվի առնելով, որ Վենեսուելայի իշխանությունները Վրաստանի օկուպացված շրջանները՝ Աբխազիան և այսպես կոչված Հարավային Օսիան, ճանաչել են որպես անկախ պետություններ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, մենք հույս ենք հայտնում, որ վերջին … Read more

Ստրուկը հարմար է իշխանություն պահելու, բայց ոչ պետություն կայացնելու համար

04.01.2026 | 10:40 Յուրաքանչյուր ժողովուրդ կհպարտանար, եթե ունենար Խաչիկ Գալստյանի նման մտավորական, Դավիթ Համբարձումյանի նման համայնքապետ, Միքայել, Արշակ, Բագրատ սրբազանների նման հոգևորականներ, Աշոտ Մինասյանի նման հայրենիքի պահապան: Յուրաքանչյուր իշխանություն կխնդրեր, որ այս մարդիկ որևէ դեր ստանձնեին երկրում` պաշտոն զբաղեցնեին, սերունդ կրթեին, հոգևոր արժեքներ փոխանցեին հասարակությանը: Նրանց կընդգրկեին տարբեր հանձնաժողովներում ու խորհուրդներում, կառաջարկեին դասավանդել համալսարաններում, պարգևներ ու կոչումներ … Read more

Վենեսուելայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ոչ ոք չի աջակցում ԱՄՆ-ի կողմից երկրի վրա հարձակմանը

ԱՄՆ-ի հարձակումը Վենեսուելայի վրա ոչ ոքի կողմից չի աջակցվում և դատապարտվում է միջազգային հանրության կողմից, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Խիլը։ «Ես խոսեցի տարբեր երկրների արտաքին գործերի նախարարների հետ: Մենք ստացանք համերաշխության, աջակցության, դատապարտման, օրենքի գերակայության աջակցության խոսքեր: Մենք ականատես եղանք տպավորիչ միջազգային ժողովրդական մոբիլիզացիայի…», – ասել է նախարարը։ «Այլ կերպ … Read more

Մադուրոն՝ Նյու Յորքի բանտում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորք բերվելուց հետո տեղափոխվել է ամերիկյան բանտ: Լուսանկարներն և տեսանյութերում երևում է, թե ինչպես են դաշնային գործակալները Մադուրոյինն՝ ձեռնաշղթաներով և սանդալներով, ուղեկցում Նյու Յորքի ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության շենք՝ ընթացակարգերն անցնելու համար, ապա տեղափոխվել Բրուքլինում գտնվող բարձր անվտանգության կալանքի կենտրոն: Fox news-ի սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում 63-ամյա Մադուրոն, դիմելով … Read more

Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ

Առնվազն 40 մարդ է զոհվել զինվորականների և քաղաքացիական անձանց շրջանում երեկ վաղ առավոտյան Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով։ Այս մասին NYT-ին հայտնել է վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյան։