Ձնառատ ցիկլոնը հեռանում է, ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով. Գագիկ Սուրենյան

Այսօր կեսօրից հետո շրջանների մեծ մասում, իսկ երեկոյան ժամերից Հանրապետության ողջ տարածքում ձյունը կդադարի։ Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ. ջերմաստիճանը հունվարի 3-ի, լույս 4-ի գիշերը ՀՀ ողջ տարածքում կնվազի 14-18 աստիճանով, ճանապարհներին սպասվում է մերկասառույց: Այս մասին հայտնում է Գագիկ Սուրենյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

«Վենեսուելան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել թմրավաճառության դեմ պայքարը». Մադուրո

Վենեսուելայի կառավարությունը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ քննարկել թմրավաճառության դեմ պայքարի համաձայնագիրը և նավթային ոլորտում ներդրումները, ասել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Կարծում եմ՝ մենք պետք է սկսենք լուրջ խոսել՝ հիմնվելով փաստերի վրա։ ԱՄՆ կառավարությունը գիտի, քանի որ մենք նրանց շատ ներկայացուցիչների ասել ենք, որ եթե նրանք ցանկանում են լուրջ քննարկել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ … Read more

Հանրապետության տարածքում հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 14-18 աստիճանով

Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հանրապետության տարածքում` հունվարի 2-ի ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 2-ի ցերեկը, լեռնային մարզերի … Read more

Բելլա Քոչարյանը շնորհավորել է Ամանորը և ընտանեկան լուսանկարներ հրապարակել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը` Բելլա Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Թող այս լույսով ու բարությամբ լի տոները լցնեն ձեր տունը խաղաղությամբ, ջերմությամբ և բարու հանդեպ ամուր հավատով։ Մաղթում եմ առողջություն, համերաշխություն և անսպառ բարօրություն ձեր ընտանիքներին։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Տասնյակ բնակավայրեր այս պահին հոսանքազրկված են. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է․ Եղանակային անբարենպաստ պայմանների՝ առատ ձյան տեղումների հետևանքով հոսանքազրկված են հետևյալ բնակավայրերը․ Վայոց ձորի մարզ • գ. Ելփին • գ. Շաղափ • գ. Ողջաբերդ • գ. Վերին Կարմիրաղբյուր • գ. Գլաձոր • գ. Վերնաշեն • գ. Բերքանուշ • գ. Մալիշկա • ք. Եղեգնաձոր Կոտայքի մարզ • գ. Ջրվեժ … Read more

Ադրբեջանն ու Հայաստանը թափանցիկ ու հետևողական աշխատում են խաղաղության ամրապնդման ուղղությամբ․ Հաջիև

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը աջակցություն է ցույց տվել Ադրբեջանի խաղաղ օրակարգին․ «The Washington Times»-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է «Report»-ը։ Հաջիևի խոսքով՝ ադրբեջանական կողմը բարձր է գնահատում, որ ԱՄՆ նախագահը անմիջապես արձագանքել է Ադրբեջանի խաղաղության նախաձեռնություններին, հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն, Կոնգրեսում 907-րդ հոդվածի փոփոխություններին և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման ուղղություններին … Read more

«Թող օրնված լինի 2026-ը»․ Արևիկ Ուդումյան (Photo)

Հաղորդավար, ինֆլյուենսեր Արևիկ Ուդումյանն Ինստագրամում ամանորյա ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։ «Սեր, սեր, սեր բոլորիս Թող օրնված լինի 2026-ը, լուսավոր ու բարի»,- լուսանկարներին կից գրել է նա։ Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Քաղաքիդ վիճակն ի՞նչ ա, Թալինի քաղաքապետ․․․

Քաղաքիդ վիճակն ի՞նչ ա, Թալինի քաղաքապետ․․․ Կարդացեք նաև՝ փաստաբան Սուրեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի ժամանակ վրդովվում էի Տավրոս Սափեյան-ՕԳԼԻՆԵՐԻ արարմունքներից, բայց հիմա ՈՉ: Այս ՉՄԱՐԴԸ ամենը անում է, որ ԴԺՈԽՔՈՒՄ ունենա «VIP համար»: Մարդ ինչքան ՍՐԲԱՊԻՂԾ պիտի լինի, որ պայման դնի իրենց համայնքի օրինական հոգևորականների առջև, որ 2026թ. հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված … Read more

Ձյան հետևանքով ՀՀ ավելի քան 60 բնակավայր հոսանքազրկվել է․ ՀԷՑ – Armenia Today

Առատ ձյան հետևանքով Հայաստանի 61 բնակավայր հոսանքազրկվել է, հայտնել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։ Վայոց ձորի մարզում հոսանքազրկված են Ելփին, Շաղափ, Ողջաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Գլաձոր, Վերնաշեն, Բերքանուշ, Մալիշկա և Եղեգնաձոր բնակավայրերը։ Կոտայքի մարզում էլեկտրամատակարարում չկա Ջրվեժ, Պտղնի, Գառնի, Զորավան, Եղվարդ, Նոր Արտամետ, Մեղրահովիտ, Տանձուտ և Նոր Արտագերս, Տավուշի մարզում՝ Նորաշեն, Մովսես, Բերդ, Պառավաքար, Վարագավան, Կոթի, … Read more