Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել կիսաեզրափակիչ․ ATP-250

Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել Հոնկոնգում անցկացվող թենիսի ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Զուգախաղի քառորդ եզրափակչում ռուսաստանցի թենիսիստները 6:3, 3:6, 10:4 հաշվով հաղթել են Ֆրանսիայի ներկայացուցիչներ Տեո Արիբաժեին և Ալբանո Օլիվետիին: 1/8 եզրափակչում Խաչանով-Ռուբլյով զույգը պարտության էր մատնել Չեխիայի ներկայացուցիչներ Պետր Նոուզին և Պատրիկ Ռիկլին՝ 6:7 (5:7), 6:3, 1:0 (11:9)։

«Հարիֆները միլիցեքով վազել են եկեղեցու դռները փակեն, որ Հայր Ռուբենը ներս չմտնի»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մասիսցիները սեղան են քցել։ Նոր թեմակալ ունենալու առիթն են նշում։ Ծուխ են արել քաղաքով մեկ տրամադրություն է… Դու մի ասա՝ էս հարիֆները հենց նոր միլիցեքով վազել են Մայիսի առաջնորդանիստ Սուրբ Թադեոս եկեղեցու դռները փակեն, որ Հայր Ռուբենը ներս չմտնի։Մթոմ Նիկոլի համար Վեհի որոշումն ուժի մեջ չի։ Ձուն գա գլխներիդ»։ Հիշեցնենք՝ … Read more

Թույլ մի՛ տվեք, որ չնչին վարձատրությունը Ձեզ ներքաշի կասկածելի գործընթացների մեջ. ՆԳՆ կիբեռոստիկանություն

Զգուշացում․ Առցանց «վճարվող առաջադրանքները» կարող են պարունակել լուրջ ռիսկեր Վերջին շրջանում տարածում են ստանում տարբեր առցանց հարթակներ և բջջային հավելվածներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են վճարվող փոքր առաջադրանքներ՝ լուսանկարել որոշ վայրեր, օբյեկտներ, տեղանքներ, փողոցներ կամ պատասխանել կասկածելի հարցումների։ Թեև նման առաջադրանքները հաճախ ներկայացվում են որպես «անվնաս» կամ «հետազոտական», անհրաժեշտ է գիտակցել, որ դրանց մի մասը իրականում … Read more

Իրանում հայտարարել են, որ օտարերկրյա միջամտությունը բողոքի ցույցերը քաոսի է վերածել

Օտարերկրյա միջամտությունը Իրանում խաղաղ սոցիալական բողոքները վերածել է անկարգությունների և քաոսի: Այս մասին հայտարարել է Սահմանադրության պահապանների խորհրդի մամուլի քարտուղար Հադի Թահան Նազիֆը, հայտնում է Tasnim գործակալությունը։ Նրա խոսքով՝ մարդիկ սկզբում փողոց էին դուրս եկել իրենց կենսապահովման հետ կապված պահանջներով, սակայն արտաքին ազդեցության պատճառով բողոքի ցույցերը վերածվել են քաոսի և խառնաշփոթի։ Պահապանների խորհրդի խոսնակը դատապարտել … Read more

Ռուբինյանի համար Գևորգ Սրբազանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ

ԱԺ փոխխոսնակ, հայ-թուրքական հարաբերությունների Հայաստանի պատվիրակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է  Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատելուն։ «Կտրիճ Ներսիսյանը չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից, քանի որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ: Հետևաբար Գևորգ սրբազանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ: Իսկ Կտրիճ Ներսիսյանը շարունակում է … Read more

Եթե Վեհափառը ինքնակամ հեռանա, ապա մենք՝ հոգևորականներս, կթողնենք մեր կարգը. առանց գլուխ մարմինը ապրել չի կարող․ Տեր Զարեհ քահանա

«Եթե, Աստված մի արասցե, հասնեն նրան, որ Վեհափառը ինքնակամ հեռանա, ապա մենք՝ հոգևորականներս, կթողնենք մեր կարգը. առանց գլուխ մարմինը ապրել չի կարող»։ «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

 Պուլկովոյում ինքնաթիռը խրվել է ձյան մեջ.չվերթները չեղարկվում են – Tsayg

Հիմա Պուլկովոյում. ինքնաթիռը խրվել է ձյան մեջ, չվերթները չեղարկվում են։ Պուլկովո օդանավակայանում մինչև երեք տասնյակ չվերթներ՝ ինչպես ժամանող, այնպես էլ մեկնող, հետաձգվել կամ չեղարկվել են։ Այս մասին հայտնել է Հյուսիսարևմտյան տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը։ Պաշտոնական պատճառը անբարենպաստ եղանակային պայմաններն ու ինքնաթիռի ուշ ժամանումն են։ Ինքնաթիռներից մեկը խրվել է ձյան մեջ՝ փորձելով մոտենալ թռիչքուղուն։

Տեսանյութ. Ընդհատումներով ձյուն կգա – Ազգ

Հանրապետության տարածքում հունվարի 10-ի ցերեկը, 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ի երեկոյան, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, հունվարի 10-ի … Read more

Աբովյան–Ջրվեժ ճանապարհին «Hyundai»-ն բախվել է ձնակույտին և հայտնվել դաշտում․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան Աբովյան–Ջրվեժ ճանապարհին ընթանալիս՝ Արտաշատի խճուղում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ձնակույտերին ու քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, … Read more

SoftBank-ը բանակցություններ է վարում DigitalBridge-ի ձեռքբերման մասին

SoftBank Group-ը բանակցություններ է վարում DigitalBridge-ի ձեռքբերման շուրջ, ինչի արդյունքում թվային ենթակառուցվածքների ընկերության բաժնետոմսերի գինը կտրուկ աճել է։ Հնարավոր գործարքը ընդգծում է SoftBank-ի ռազմավարությունը՝ ընդլայնել իր ներկայությունը ԱԲ-ի վրա կենտրոնացած տվյալների կենտրոնների և թվային ենթակառուցվածքների ոլորտում։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը։ DigitalBridge-ը ներդրումներ է կատարում տվյալների կենտրոններում, օպտիկամանրաթելային ցանցերում, բջջային աշտարակներում և edge ենթակառուցվածքներում՝ կառավարելով … Read more