Կանադան ակնկալում է, որ Ադրբեջանը ազատ կարձակի այլ հայ բանտարկյալների ևս

Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից չորս հայ բանտարկյալների ազատ արձակումը՝ որպես Հարավային Կովկասում արդար և երկարատև խաղաղության հասնելու դրական քայլ։ «Մենք անհամբեր սպասում ենք վստահության ամրապնդման միջոցառումների շարունակմանը, այդ թվում՝ բանտարկյալների լրացուցիչ ազատ արձակմանը, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը շարժվում են դեպի փոխադարձ խաղաղություն և բարգավաճում»,–նշվել է հայտարարությունում։

Ընտանիքի 4 անդամներ «Աթենք»-ին պատկանող խինկալի ուտելուց հետո տեղափոխվել են հիվանդանոց

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «սննդային թունավորում հարցական» ախտորոշումներով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 4 անդամներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Բաղրամյանի … Read more

Թրամփ․ Իրանը չի պատրաստվում մահապատժի ենթարկել անկարգությունների մասնակիցներին

15 հունվարի 2026 – 13:25 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տեղեկություն է ստացել այն մասին, որ Իրանի իշխանությունները մտադիր չեն մահապատժի ենթարկել անկարգությունների մասնակիցներին։ Նա նաև նշել է, որ ըստ ստացված տեղեկությունների՝ Իրանում մահվան դեպքերը դադարել են։ «Մեզ ասել են, որ Իրանում սպանությունները դադարեցվում են, դրանք արդեն դադարել են։ … Read more

Չլուծվող հարցեր գոյություն չունեն, 2026-ը պետք է դառնա հարցերի լուծման տարի. Ծառուկյան – Նորություններ 15.01.2026

Բոլորս՝ մեր ամբողջ աշխատասեր ժողովուրդը, մեր մեծ թիմը և «Առաջարկ Հայաստանին» նախագիծը, մտնում ենք աշխատանքային նոր տարի։ Բոլորիս նպատակն է՝ մեր աշխատանքով մեր պետության, մեր ժողովրդի և յուրաքանչյուր ընտանիքի համար արձանագրել շոշափելի արդյունքներ։ Այս՝ հույսի տարվա համար, ես առաջարկում եմ հետևյալ սկզբունքները.1. Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի:2. … Read more

«Վարչապետի բրիֆինգի ժամանակ չեմ պատրաստվում գեղարվեստական գրականության դրվագներ քննարկել»․ Նիկոլ Փաշինյան

«Վարչապետի բրիֆինգի ժամանակ չեմ պատրաստվում գեղարվեստական գրականության դրվագներ քննարկել»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր «Երկրի հակառակ կողմը» գրքից մեջբերումների վերաբերյալ հարցին։ «Իմ գրքի քննարկումներ եղել են, և եթե այդպիսի հետաքրքրություն կա, իմ գրքի ևս մեկ քննարկում կարող ենք իրականացնել, և դուք էլ կարող եք մասնակցել ու ձեզ հետաքրքրող դիտարկումներն … Read more

Ստեղծված իրավիճակի միակ լուծումը հետևյալն է՝ «զեղչել» Նիկոլին..․». Վիտալի Մանգասարյան

15 Հունվարի, 2026 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Զեղչել, զեղչել մինչև վերջ. Փաշինյանի կառավարությունը վերջին շրջանում «զեղչել» է ոչ միայն Վեհափառին՝ ամեն բան անելով, որ նրա անունը պատարագների ժամանակ չհնչի, այլ ընդհանրապես՝ «զեղչել» է գրեթե ամեն ինչ։2018-ից իբրև թե «չզեղչելու» քաղաքականություն որդեգրած Նիկոլն ամենասկզբից «զեղչեց» գեներալներին, իսկ իր ընտանիքի անդամներն էլ մեծ … Read more

ՀՀ-ին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն․ «Միասնության թեւեր»-ն իր տնտեսական քաղաքականությունը համեմատել է կառավարության Դոկտրինի հետ

Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն․ «Միասնության թեւեր»-ը համեմատել է իր տնտեսական քաղաքականությունը Կառավարության հրապարակած Դոկտրինի հետ «Միասնության թեւեր»-ի տնտեսական քաղաքականության հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանը պետք է դուրս գա սպառման և ներմուծման փակ շրջանից և կառուցի արտադրող, արտահանող ու ինստիտուցիոնալ պաշտպանված ազգային տնտեսություն։ Ներկայացնում ենք մեր քաղաքական նախաձեռնության տնտեսական քաղաքականության հետ … Read more