Բրավո, Հայաստան, հիմա Իռլանդիայի հերթն է․ Քոնոր ՄաքԳրեգոր

13 Հունվարի 2026, 15:15 Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր ՄաքԳրեգորն իր սոցիալական ցանցերում անդրադարձել է կրոնական թեմաներին։ Մարզիկը խոստովանել է, որ երազում է Իռլանդիայում կառուցել Հիսուս Քրիստոսի՝ աշխարհի ամենամեծ արձանը։ Նրա խոսքով՝ այդ գաղափարը նրան հուշել է այն նախագիծը, որը ներկայումս իրականացվում է Հայաստանում։ «Հայաստանը կառուցում է աշխարհի ամենամեծ հուշարձանը, և … Read more

Ռեալը գնում է վա-բանկ․ ո՞վ է Պերեսի ցանկալի թեկնածուն Ալոնսոյից հետո — Armsport.am

Մադրիդի «Ռեալը» Խաբի Ալոնսոյի պաշտոնանկությունից հետո զբաղված է նոր գլխավոր մարզչի փնտրտուքներով։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ «Արքայական ակումբի» ղեկավարությունը շատ բարձր է գնահատում «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի ունակությունները և ցանկանում է հենց նրան տեսնել թիմի ղեկին։ Այնուամենայնիվ, գերմանացի մասնագետը դեռևս մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը։ Նա, ինչպես և նախկինում, առայժմ չի դիտարկում մարզչական … Read more

«Զանգեզուրի միջանցքը կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը»․ Ուրալօղլու

«Զանգեզուրի միջանցքը» կարող է շահագործման հանձնվել մինչև 2030 թվականը: Այս մասին «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նա նշել է, որ Ադրբեջանը շարունակում է «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքները. «Նախիջևանում անավարտ աշխատանքներ կան: Ադրբեջանական կողմը, հավանաբար, կսկսի դրանք իրականացնել այս տարի»: Նախարարը խոսել է նաև «Զանգեզուրի միջանցքի» շինարարության գործում ԱՄՆ-ի … Read more

5 պատճառ, թե ինչու է կաթնամթերքը հատկապես կարևոր ձմռանը

Հինգ պատճառ, թե ինչու է հատկապես խորհուրդ տրվում ձմռանը կաթնամթերք ներառել ամենօրյա սննդակարգում ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ձմեռը օրգանիզմի համար բարձր ծանրաբեռնվածության շրջան է՝ քիչ արև, ավելի շատ ծանր սնունդ, ֆիզիկական ցածր ակտիվություն, մրսածության և աղեստամոքսային տրակտի քրոնիկ խնդիրների սրման մեծ հավանականություն։ Այս ժամանակահատվածում հատկապես կարևոր է, որ սննդակարգն աջակցի իմունիտետին, մարսողությանը և նյութափոխանակությանը։ … Read more

Թոքաբորբով հոսպիտալացվել է 300-ից ավելի բուժառու, հիմնականում երեխաներ

13 հունվարի 2026 – 15:09 AMT PanARMENIAN.Net – Սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ 2026-ի հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում շարունակում է պահպանվել հիվանդացության ցածր ակտիվությունը։ Հիմնական թիրախում շարունակում են մնալ 0-18 տարեկան երեխաները։ Այդ մասին ասել է առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը: Նա հայտնել է, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումների թիվը … Read more

Սուպերմարկետների չվաճառաված սնունդը աղքատներին տրամադրելու վերաբերյալ լուրը կեղծ է  – CIVILNET

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերի տարբեր հարթակներում հունվարի 6-ից տարածվում է հրապարկում, թե իբր Հայաստանը պարտադրում է բոլոր սուպերմարկետներին չվաճառված սնունդը տրամադրել աղքատներին։ Տեղեկության աղբյուրը MSmedia անունով էջն է, որը գրանցված է Ֆեյսբուքում, Ինստագրամում և Տիկտոկում։ «Նախագիծը պաշտոնապես ներկայացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քննարկմանը՝ առաջարկելով օրենսդրական փոփոխություններ, որոնք կարգելեն ուտելու համար պիտանի սննդի ոչնչացումը … Read more

Պետությանը պատճառված 1.603.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվի. Դատախազություն

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 9-ի վճռով՝ բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցն ընդդեմ Ավետիք Դալլաքյանի. դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, Ավետիք Դալլաքյանից հօգուտ պետության կբռնագանձվի 1.600.000 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 612.000.000 դրամ: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հայցադիմում … Read more

Սև լճի դիրք բարձրանալիս հայ զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, սակայն ադրբեջանցի զինվորականները նրանց չեն ստուգում. Սուրեն Պապիկյան

Այո՛, կա իրականություն, որը հետևյալն է. Սև լճի մերձակայքում գտնվող դիրք բարձրանալիս հայ զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, սակայն ադրբեջանցի զինվորականները նրանց չեն ստուգում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով՝ ընտրանքը հետևյալն է՝  կա՛մ թողնել այդ դիրքը, կա՛մ անցնել ադրբեջանական դիրքի կողքով։ «Ես չեմ դրա … Read more