Խոշոր կաշառք, գաղտնի գործարքներ և մեղադրանքներ․ Կադաստրի պաշտոնյա «կեղտոտ» սկանդալի կենտրոնում է

Կադաստրի պաշտոնյան մեղադրվում է խոշոր կաշառքի մեջ․ հողերի և անշարժ գույքի օրինականացման օպերացիա 6 անձի մասնակցությամբ ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ. 6 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ … Read more

Տիրադա՞վ, թե՞ ազգադավ. Տեր Գաբրիել քահանա Վարդանյան

10 Հունվար, 2026 14:37 Հասարակություն «Եկե՛ք հասկանանք՝ ի՛նչ կատարվեց…Այս օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը ապրում էր Հիսուս Քրիստոսի Ծննդյան բերկրանքը։ Եվ, ընկալյալ գեղեցիկ կարգի համաձայն, միմյանց պետք է ողջունեինք «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ» ավետիսով։ Բայց այս ամենից մեզ կտրելու համար հայտարարվեց ուխտերթ և հնչեց «Հիսուսին մենակ ենք թողել» հավատքի … Read more

Իրանում ապuտամբները քաղաքացիական պատերազմ են հրահրում, որպեսզի պայմաններ ստեղծեն օտարերկրյա ներխnւժման համար․ Ալի Լարիջանի

Իրանում զինված ջարդերի մասնակիցները ցանկանում են քաղաքացիական դիմակայություն հրահրել, որը կարող է հանգեցնել օտարերկրյա միջամտության: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Նրանք ձգտում են քաղաքացիական պատերազմի, որպեսզի պայմաններ ստեղծեն օտարերկրյա ներխուժման համար»,-ասել է նա իրանական պետական հեռուստառադիոընկերության եթերում: «Ահաբեկիչներն ու խմբավորումները կենթարկվեն ամենախիստ պատժի»,-ասել է Լարիջանին:

Արտաշատում 42-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է շիրմաքարին, կոտրել այն, ապա հայտնվել քարե պատնեշի վրա

Երեկ՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։55-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Գրիգոր Թ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել գերեզմանատան տարածքում, բախվել շիրմաքարի, կոտրել այն ապա հայտնվել քարե պատնեշի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել … Read more

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հայր Ռուբենը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հայր Ռուբենը։ Հիշեցնենք՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվար 10, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ … Read more

«Կոչ եմ անում պաշտպան կանգնել Մայր Եկեղեցուն՝ տեղի չտալով գայթակղություններին»․ Տեր Նարեկ քահանա Սարգսյան

Տեր Նարեկ քահանա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս ազգակործան գործընթացին։Նաև կոչ եմ անում մեր հավատավոր զավակներին մնալ անսասան հավատի ճանապարհի մեջ և պաշտպան կանգնել Մայր Եկեղեցուն՝ տեղի … Read more

Հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կազմաքանդել Հայ Եկեղեցին․ Տեր Մաղաքիա քահանա

Մեծ հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել ու կազմաքանդել Առաքելահաստատ Հայ Եկեղեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։ ««Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզանից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային»։( Սուրբ Հովհաննես Առաքյալ) Մեծ հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր բարեփոխումների կեղծ քողի … Read more

Կտրիճ Ներսիսյանի կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են. Նիկոլ Փաշինյան

Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ, և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»,- գրել է նա: Հիշեցնենք՝ Մայր աթոռից … Read more

Որդիական անվերապահ հավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին․ Ղևոնդ քահանա Տյոմկին

Տեր Ղևոնդ քահանա Տյոմկինը գրել է․ «Ես` Ղևոնդ քահանա Տյոմկինս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին»։

Միացյալ Նահանգներն ու Վենեսուելան սկսել են բանակցությունները երկկողմ օրակարգի շուրջ

Վենեսուելա է մեկնել ԱՄՆ Պետքարտուղարության պատվիրակությունը: Երկրի արտաքին գործերի նախարարության տվյալով՝ ակնկալվում է քննարկել դիվանագիտական առաքելությունները փոխադարձաբար վերսկսելու հարցը: Կողմերը կդիտարկեն նաև Կարակասում ամերիկյան վերջին գործողության հետևանքները և փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր: Գերատեսչությունից նշել են, որ առաջիկայում վենեսուելական պատվիրակությունն էլ կայցելի Վաշինգտոն: Երկկողմ օրակարգում են հատկապես նավթարդյունաբերության ոլորտում համատեղ աշխատանքները: Ամերիկյան կողմը … Read more