Թորոսյան. ԼՂ-ից տեղահանվածներին դրդում են ՀՀ քաղաքացիություն չստանալ

Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել է, որ «տարբեր շրջանակներ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին դրդում են չստանալ Հայաստանի քաղաքացիություն»: «Պատճառներից է՝ հետագայում իբր կարող են քաղաքացիություն չստանալով՝ ինչ-որ հարցեր լուծել թե աշխարհաքաղաքական, թե անձնական բնույթի, որ քաղաքացիություն ստանալով՝ պետք է ծառայել ՀՀ Զինված ուժերում եւ այլ պարտականություններ երկրի նկատմամբ»,- … Read more

Այսօր Փարաջանովի ծննդյան օրն է

Այսօր հռչակավոր կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան տարեդարձն է` 102-ամյակը։ Սերգեյ Փարաջանովը համաշխարհային կինոյի պատմության ամենաանսովոր և ինքնատիպ անհատականություններից մեկն էր։ Նա ոչ միայն Խորհրդային Միության նշանավոր կինոռեժիսորներից էր, այլև արվեստագետ՝ լայն իմաստով, որի ստեղծագործական մտածողությունը չէր սահմանափակվում կինոյով։ Փարաջանովի արվեստը սնվում էր էզոթերիզմից, ժողովրդական ավանդույթներից, ազգային հիշողությունից և խորհրդանշական պատկերներից, ինչի շնորհիվ նրա ֆիլմերը … Read more

636 տրանսպորտային միջոցների հայտարարատուներ կարող են հետ ստանալ 2025թ․ վճարված մաքսատուրքի գումարը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2024թ․ նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման համաձայն՝ ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտները 2025թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ չեն օգտվել 636 տրանսպորտային միջոցի սակագնային արտոնությունից (հատկացված 3000 հատից օգտագործել է 2364-ը): Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ կառավարության 2024 թ․ նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման … Read more

Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման խնդիրները լուծվել են, համակարգն աշխատում է. նախարար

Հանրապետությունում 2025 թվականի սեպտեմբերից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման համար գործարկվել էր նոր համակարգ, որն աշխատում…

Նախարարը չի բացառել ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի լավարկման հնարավորությունը

9 հունվարի 2026 – 14:30 AMT PanARMENIAN.Net – Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մոտ 4040 ընտանիք արդեն ստացել է բնակարանի գնման հավաստագիր՝ պետական աջակցությամբ։ Այդ մասին ասուլիսում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ 1700 հավաստագիր արդեն իսկ իրացվել է, և գործընթացի տեմպը վերջին շրջանում աճել է։ Նախարարը նշել է, որ ընթացքում … Read more

Իրանը կդիմադրի ցույցերին․ Խամենեին միասնական լինելու կոչ է հղել բնակչությանը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին դիմել է բնակչությանը՝ կոչ անելով միասնական լինել։ Նա նաև դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Խամենեին հայտարարել է, որ որոշ ցուցարարներ ձգտում են հաճոյանալ ԱՄՆ նախագահին՝ վնասելով հանրային սեփականությունը։ «Երեկ երեկոյան Թեհրանում և այլուր ցուցարարները հրդեհել են տներ և շենքեր՝ ԱՄՆ նախագահին հաճոյանալու համար», – հայտարարել է Խամենեին։ … Read more

«Իրանի ցույցերին այլ պետություններ են ներգրավված»․ Խամենեի

Իրանում ընթացող բողոքի ցույցերին ներգրավված են օտարերկրյա պետություններ։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ «Իրանը չի նահանջի։ Իրանը չի հանդուրժի օտարերկրացիներին ծառայելը»,- նշել է նա։ Խամենեին նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը սպառնացել էր հարվածել Իրանին, զբաղվել իր երկրի գործերով։