Տարեցների թիվը մեր երկրում գնալով ավելանում է, իսկ աշխատող երիտասարդների թիվը՝ քչանում․ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջարկը

Չնայած Հայաստանում երիտասարդությունը ներկայացվում է որպես ապագա, բայց իրականում այն արդեն նվազող ռեսուրս է։ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Փաշայանի խոսքով՝ տարեցների թիվը մեր երկրում գնալով ավելանում է, իսկ աշխատող երիտասարդների թիվը՝ քչանում։ Դա նշանակում է, որ երիտասարդների վրա դրված սոցիալական բեռն առաջիկայում ավելանալու է։ Բացասական պատկերի վրա ազդում է հատկապես արտագաղթը։ Արտագաղթողների մեծ … Read more

ՌԴ ԶՈՒ-ն հաստատել է՝ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ «Օրեշնիկ» գերձայնային հրթիռ է արձակել

ՌԴ զինված ուժերը հայտարարել է, որ ռուսական գերձայնային «Օրեշնիկ» հրթիռ է արձակել Ուկրաինայում գտնվող թիրախի ուղղությամբ․ գրում է Reuters գործակալությունը։ Ռուսական կողմը նշում է, որ հրթիռի արձակումն արվել է՝ ի պատասխան նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրերից մեկի վրա ուկրաինական անօդաչու սարքով հարձակման փորձի։ Նստավայրի վրա անօդաչու սարքով հարձակման փորձի մասին տեղեկությունը Կիևը սուտ է անվանել։ Նշվում … Read more

Ի՞նչ է Տոնի Կրոսը խորհուրդ տվել Պերեսին

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը իսպանական ակումբին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել Մյունխենի «Բավարիայի» ծագող աստղ, գերմանացի կիսապաշտպան Լենարտ Կաrլին։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրոսը մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ առանձնազրույցում դրական է արտահայտվել 17-ամյա ֆուտբոլիստի մասին։ Գերմանացի լեգենդը հատուկ շեշտադրել է ոչ միայն պատանու զուտ ֆուտբոլային բարձր որակները, այլև … Read more

Գործիքն էֆեկտիվ է, դրա համար էլ 12 տոկոսը դարձրել ենք 20, ապագայում գուցե վերանայումներ լինեն. Թորոսյանը՝ հետվճարի մասին

Կենսաթոշակ և նպաստ ստացող 378 հազար քաղաքացի օգտվում է հետվճարի համակարգից, որը բոլոր ստացողների՝ 660 հազարի 57 տոկոսն է, այսինքն՝ դա խիստ զանգվածային միջոցառում է, որից օգտվում է այդքան մարդ, և կարող են օգտվել բոլորը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կենսաթոշակառուների և նպաստառումների սոցիալական վիճակի բարձրացմանն առնչվող ծրագրերին: «Հետվճարի … Read more

«Կառավարիչը փորձեց սրբագրել իր ղեկավարի հայտարարությունը»․ Դավիթ Ղազինյան

«Շատ դժվար է մեկնաբանել՝ անմեկնաբանելին»,- այսօր ասուլիսի ժամանակ այսպիսի գնահատական տվեց ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի ժամանակ հնչեցված այն մտքին, որ ՀՀ-ում չկա գոնե 1 ընտանիք, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել։ «Երբ երկրի ղեկավարը կառավարության շենքում ամենայն պատասխանատվությամբ, ինչքան հիշում եմ, հայտարարում է, որ ՀԷՑ-ը գողացել է ամեն … Read more

Իրանական լրատվամիջոցները Թեհրանի ցուցարարներին «ահաբեկիչներ» է անվանել

Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը երեկ երեկոյան Թեհրանում և մի քանի այլ քաղաքներում բողոքի ցույցեր կազմակերպած ցուցարարներին անվանել է «ահաբեկիչներ»։ Այս մասին ասվում է լրատվամիջոցի Telegram-ի էջում տեղադրված հայտարարության մեջ։ «Միապետության ահաբեկիչ կողմնակիցները երեկ երեկոյան հավաքվել են Թեհրանի տարբեր մասերում ցրված հանրահավաքներում», – ասել է հեռարձակողը։ Լրագրողների խոսքով՝ Թեհրանում ցուցարարները հրկիզել … Read more

Թրամփին հիշեցրել են Թայվանի պատկանելության մասին

Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է։ Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը: Նշվում է, որ դիվանագետը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որում նշվում էր, որ Պեկինի կողմից ուժի կիրառումը կզայրացնի Վաշինգտոնին։ Մաո Նինը վերահաստատել է կղզու պատկանելությունը՝ հավելելով, որ Թայվանի հարցը «չի հանդուրժում … Read more

Ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն և քաշքշուկ. ձերբակալվածներ կան

Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները հունվարի 7-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանյան փողոցում մի խումբ քաղաքացիներ վիճաբանում են: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ճանապարհը չզիջելու հարցի շուրջ վիճաբանություն-քաշքշուկ է եղել «Նիսանի» 43-ամյա վարորդի, երկու ուղևորների և «Մերսեդեսի» 24-ամյա վարորդի և ուղևորի միջև: Բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ … Read more