ՌԴ զինված ուժերը հայտարարել է, որ ռուսական գերձայնային «Օրեշնիկ» հրթիռ է արձակել Ուկրաինայում գտնվող թիրախի ուղղությամբ․ գրում է Reuters գործակալությունը։
Ռուսական կողմը նշում է, որ հրթիռի արձակումն արվել է՝ ի պատասխան նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրերից մեկի վրա ուկրաինական անօդաչու սարքով հարձակման փորձի։
Նստավայրի վրա անօդաչու սարքով հարձակման փորձի մասին տեղեկությունը Կիևը սուտ է անվանել։
Նշվում է, որ սա երկրորդ անգամն է, որ Ռուսաստանը կիրառում է միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռ, որը, նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով, անհնար է որսալ՝ ձայնի արագությունից 10 անգամ ավելի արագության շնորհիվ։
«Թիրախների թվում են եղել ահաբեկչական հարձակման ժամանակ (Պուտինի նստավայրի դեմ ուղղված – խմբ․) օգտագործված անօդաչու սարքեր արտադրող օբյեկտները, ինչպես նաև Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրը սպասարկող էներգետիկ ենթակառուցվածքներ», – ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։