Էժան էլեկտրաէներգիա կլինի՞, թե՞ ոչ

Սփոփանքի խոսք՝ Ամանորը խավարում դիմավորած բնակիչներին․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իշխանության հմուտ կառավարման շնորհիվ վերջին վեց ամսում էլեկտրաէներգիայի անջատումներն ավելի հազվադեպ են դարձել, իսկ դեկտեմբերի վերջին Էրեբունու ենթակայանում տեղի ունեցած վթարի համար մեղադրում է ՀԷՑ-ի նախկին ղեկավարությանը։ ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը, սակայն, այս մեղադրանքներին ի պատասխան նշում է՝ Էրեբունիում էլեկտրաէներգիայի մատակարարումը … Read more

«Իրավապահ համակարգը ծառայում է անօրինությանը»․ ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դատարանը 3 ամսով երկարացրեց «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Սա բացահայտ մարտահրավեր է հանրությանը՝ ինչ ուզենք կանենք, ինչքան ուզենք բանտում կպահենք։ Ոչ թե արդարադատություն, այլ պատիժ։ Պատիժ, որ վայելի անպատիժ Ալեն Սիմոնյանը։ Հենց վերջինս էր հաղորդում ներկայացրել տղաների դեմ, ավելի շուտ հրահրել այս քրեական … Read more

Պապիկյանը ՊՆ զորամասում ծանոթացել է ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամասում ծանոթացել է ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ըստ հաղորդագրության՝ նա անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանը, կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Քննարկել են նաև սպաների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հարցեր: Մեկ այլ զորամասում Պապիկյանը ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության … Read more

58-ամյա տղամարդը կալանավորվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին Ռոստովյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 58-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Aurora News | Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ուղևորները ժամերով սպասում են ուղեբեռին

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ժամանած ուղևորները ժամերով չեն կարողանում ստանալ իրենց ուղեբեռը։  Ուղևորներից մեկի խոսքով՝ խնդիրները վերաբերում են ամբողջ լոգիստիկ շղթային՝ սկսած ինքնաթիռից դուրս գալուց մինչև թռիչքուղու մատչելիությունը և ուղեբեռի տրամադրմանը։ Ըստ նրանց՝ իրավիճակը խիստ անհարմար է հատկապես երկար թռիչքներից հետո։ Օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ շարունակում են աշխատել նորմալ ռեժիմով, իսկ առաջացած ուշացումները պայմանավորված … Read more

Ես անհամբեր սպասում եմ Գուստավո Պետրոյի հետ Սպիտակ տանը փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում նախատեսված հանդիպմանը․ Թրամփ

Ես անհամբեր սպասում եմ Գուստավո Պետրոյի հետ Սպիտակ տանը փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում նախատեսված հանդիպմանը, գրել է Թրամփը՝ Կոլումբիայի նախագահի հետ հանդիպման մասին։ ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ հանդիպումը դրական ազդեցություն կունենա Կոլումբիայի և Ամերիկայի համար։ Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել … Read more

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Տեր Նշան քահանա Պանֆյորով

Տեր Նշան քահանա Պանֆյորովը գրում է․ «Ես`Նշան քահանա Պանֆյորովս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին» Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու … Read more

Քահանաները գրառումներով հավատարմություն են հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ Վեհափառ Հայրապետին

«Եթե մարդ հացափորի ապրող բորենի է, քինախնդիր ստրուկ ու դավաճան, նրան կարելի է անուշ խոսքով ու ինքնասիրությունը շոյող հայացքով էլ գնել: Շահե ծայրագույն վարդապետ Անանյան», «Ես`Եզնիկ քահանա Գալստյանս իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին: … Read more

Էրեբունին խավարից ազատվել է Սամվել Կարապետյանի առաջարկի շնորհիվ. Ղազինյանի արձագանքը՝ մեղադրանքներին

«Մառազմ է» Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը, թե «չկա մի ընտանիք, որից ՀԷՑ-ը նախկինում գումար գողացած չլինի»,- վստահեցնում է ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը: Նրա համոզմամբ՝ ՀԷՑ ներկայիս ղեկավարությունը Հայաստանի իշխանությունների հետ շարունակում են մոլորեցնել հանրությանը: ՀԷՑ նախկին պաշտոնյան նաև մի բացահայտում է արել. Սամվել Կարապետյանը կալանավայրից քայլեր է ձեռնարկել, որ վերացվի Էրեբունիի էներգետիկ կոլապսը:  

«Ասում են՝ ուրացման գինը 5 միլիոն է»․ Տեր Զարեհ

Տեր Զարեհ Աշուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ասում են՝ ուրացման գինը հինգ միլիոն է»։ Օրեր առաջ անդրադառնալով 10 եպիսկոպոսների և վարչապետ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությանը՝ Տեր Զարեհն այն կոչել էր հուդայագիր։