«Մառազմ է» Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը, թե «չկա մի ընտանիք, որից ՀԷՑ-ը նախկինում գումար գողացած չլինի»,- վստահեցնում է ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը: Նրա համոզմամբ՝ ՀԷՑ ներկայիս ղեկավարությունը Հայաստանի իշխանությունների հետ շարունակում են մոլորեցնել հանրությանը: ՀԷՑ նախկին պաշտոնյան նաև մի բացահայտում է արել. Սամվել Կարապետյանը կալանավայրից քայլեր է ձեռնարկել, որ վերացվի Էրեբունիի էներգետիկ կոլապսը: