Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ժամանած ուղևորները ժամերով չեն կարողանում ստանալ իրենց ուղեբեռը։
Ուղևորներից մեկի խոսքով՝ խնդիրները վերաբերում են ամբողջ լոգիստիկ շղթային՝ սկսած ինքնաթիռից դուրս գալուց մինչև թռիչքուղու մատչելիությունը և ուղեբեռի տրամադրմանը։ Ըստ նրանց՝ իրավիճակը խիստ անհարմար է հատկապես երկար թռիչքներից հետո։
Օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ շարունակում են աշխատել նորմալ ռեժիմով, իսկ առաջացած ուշացումները պայմանավորված են ուժեղ և շարունակական ձյան տեղումներով։ Նշվում է, որ «Ֆրենսիս» ցիկլոնի հետևանքով օդերևութաբանական պայմանները զգալիորեն դանդաղեցրել են օդանավակայանի ծառայությունների աշխատանքը։
Միաժամանակ օդանավակայանը զգուշացրել է, որ անբարենպաստ եղանակի պատճառով հնարավոր է նաև թռիչքների մեկնման ժամերի երկարաձգում, քանի որ անհրաժեշտ են լրացուցիչ նախաթռիչքային ընթացակարգեր։ Շերեմետևոյում ուղեբեռի տրամադրման հետ կապված իրավիճակը վերահսկողության տակ է վերցրել Ռոստրանսնադզորը։