Բարձիթողի վիճակ է տիրում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին

19 Հունվարի, 2026 Բարձիթողի վիճակ է տիրում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արտենի-Արագածավան-Թլիկ մոտ 25-կիլոմետրանոց ճանապարհին։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն սպասարկող Թալինի ճանշինը ոչ մի աշխատանք չի իրականացրել անգամ ձյունը հեռացնելու, իսկ հետո մերկասառույցը աղ ու ավազի խառնուրդով մշակելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհով երթևեկող վարորդներն իրենց զայրույթն էին ուղղում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, … Read more

Քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան և առանց իմ ներկայության խուզարկություն են իրականացնում. Հայկ Դեմոյան

Հունվար 19,2026 16:48 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը Այս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան և առանց իմ ներկայության իրականացնում են խուզարկություն։ Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.«Առաջիկա օրերին պատրաստվում եմ դիմել դատարան սույն անձնավորության դեմ՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջով: Բնականաբար … Read more

2025-ին անշարժ գույքի գործարքները նվազել են

19 հունվարի 2026 – 16:47 AMT PanARMENIAN.Net – 2025 թվականին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների քանակը նվազել է։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մամուլի ասուլիսում։ «2025 թվականին հանրապետության անշարժ գույքի շուկայում գրանցվել է 244 հազար գործարք։ 2024-ին այդ ցուցանիշը եղել է 247 հազար 900։ Այսինքն՝ տեսնում ենք, որ 3900-ով նվազում … Read more

Անհրաժեշտություն է առաջացել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում կատարել լրացում. ԿԳՄՍ փոխնախարար

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանի խոսքով՝ ներկայումս «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում չկա լիազորող նորմ: ԿԳՄՍ նախարարի հրամանով կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ և հնարավորություն կընձեռվի մշակելու, ներդնելու և վարելու … Read more

Aurora News | Կադաստրի կոմիտեն սպասարկման գրասենյակները փոխարինում է խորհրդատվական կենտրոններով

Համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակում Կադաստրի կոմիտեն շրջանառության մեջ է դրել վարչապետի որոշման նախագիծ, որը նախատեսում է կառույցի կառուցվածքային փոփոխություններ։ Փոփոխությունները միտված են Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակների գործունեության օպտիմալացմանը և դրանց փոխարեն խորհրդատվական կենտրոնների ստեղծմանը։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի հերթական նիստում հայտնել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտություն է … Read more

Aurora News | Քրեական վարույթ կհարուցվի Արագածոտնի թեմի քահանաների բերման ենթարկման գործով

Ինչպես նախկինում տեղեկացրել էի, Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու համար ներկայացած փաստաբաններին խոչընդոտելու, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին ձերբակալելու փաստը թաքցնելու փաստերի առիթով հաղորդում էի ներկայացրել։ Այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Քննիչը քրեական վարույթ չէր նախաձեռնել, իսկ դատախազը մերժելով բողոքս հաստատել էր քննիչի դիրքորոշումը: Երևան … Read more

Aurora News | Քննչական մարմինները խուզարկություն են իրականացնում իմ բանակարանում. Ծիծեռնկաբերդի թանգարանի նախկին տնօրեն

Այս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան և առանց իմ ներկայության իրականացնում են խուզարկություն: Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։ Auroranews-ը մանրամասներ ճշտելու համար կապ հասատաեց Քննչական կոմիտե, որտեղից մեզ ասացին. «Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»

Aurora News | Ջերմուկ քաղաքում բուք է․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը (բուք) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք), Սպիտակի, Դիլիջանի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից Ջերմուկ և Սիսիան քաղաքներ, Նոյեմբերյան-Ջուջևան և Նորավան-Կապան ավտոճանապարհները, Տիգրանաշենի ոլորանների Երասխ-Զանգակատուն հատվածը … Read more

Վարդան Ղուկասյանի համար դատարան շտապօգնություն են կանչել. Փոստանջյան (տեսանյութ)

19 Հունվար, 2026 16:24 Տեսանյութ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում տեղեկացնում է, որ իր պաշտպանյալ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել։ «Տեսնենք ինչ պետք է անեն, հետո կտեղեկացնեմ այդ մասին»,- ասում է նա։ Հիշեցնենք, որ Ղուկասյանը նախորդ շաբաթ էր տեղափոխվել հիվանդանոց՝ պաշտպանների միջնորդությամբ առողջության հետ կապված փորձաքննություն … Read more