Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում տեղեկացնում է, որ իր պաշտպանյալ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել։
«Տեսնենք ինչ պետք է անեն, հետո կտեղեկացնեմ այդ մասին»,- ասում է նա։
Հիշեցնենք, որ Ղուկասյանը նախորդ շաբաթ էր տեղափոխվել հիվանդանոց՝ պաշտպանների միջնորդությամբ առողջության հետ կապված փորձաքննություն անցնելու համար։ Հունվարի 17-ին նրան կրկին տեղափոխել էին բանտ։
Պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ «Երևան-կենտրոն» ՔԿՀ տեղափոխելուց հետո Գյումրիի քաղաքապետի առողջական վիճակը վատթարացել է։