«Նիկոլ Փաշինյանի «ճանապարհային քարտեզի» հնարավոր «շտրիխը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը այսօր իր կազմակերպած ուխտերթի «ծրագրում» փաստացի ներառել էր Երեւանի Աբովյան ու Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու դիմացի տարածքը: Սա կարծում եմ առնվազն արժանի է ուշադրության: Եվ բանը լոկ այն չէ, որ Փաշինյանը կարոող էր այդ հանգամանքը ներառել «սիմվոլիզմից» ելնելով՝ երթի ժամանակ իրեն ուղեկցող տիկնոջը՝ … Read more

Գերեվարություն ուղիղ եթերում․ Թրամփը հիանում է ԱՄՆ հնարավորություններով, աշխարհը փորձում է ազատել նրան «աշխարհի ոստիկանի» պաշտոնից

Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնող ԱՄՆ նախագահը շարունակում է սպառնալ աշխարհին։ Գրենլանդիա, Կոլումբիա, Իրան, Մեքսիկա, Կուբա․ սրանք այն երկրներն են, որոնք վերջին շրջանում ուղիղ սպառնալիք են ստացել Վաշինգտոնից։ Բայց միջազգային կառույցները չեն հասցնում հանդարտության կոչեր անել․ նրանց ուշադրությունը դեռևս Վենեսուելայի առևանգված նախագահի և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա է։

Սուրբ Ծննդյան պատարագը Մայր Աթոռում (լուսանկարներ)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագը։ Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Հայրենադավը գցել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին․ Միքայել Սրբազան

Հիրավի, հայրենադավը գցել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին։ Այս մասին գրել է Միքայել Սրբազանն իր նամակում։ «Նախ և առաջ՝ Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ Ձեզ և մեզ մեծ աւետիս։ Ցանկանալով կցանկանայինք Սուրբ ծնունդն անցկացնել աղոթքի և գոհաբանության մեջ, սակայն հայրենադավների և տիրադավների միությունը իր զինված բանդայի անդամներով վերստին ալեկոծեց մեր սուրբ … Read more

ԱՄՆ-ը մտադիր է Գրենլանդիային «գործարք» առաջարկել․ Economist

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Գրենլանդիային առաջարկել մի համաձայնագիր, որը հանրապետական նախագահը համեմատել է «անշարժ գույքի խոշոր գործարքի» հետ։ Այս մասին հայտնում է Economist-ը։ Պաշտոնյաները քննարկում են «Ազատ ասոցացման մասին պայմանագիր» (Compacts of Free Association, COFA) կնքելու հնարավորությունը. նմանատիպ համաձայնագրեր Վաշինգտոնն արդեն ունի Խաղաղ օվկիանոսի մի շարք փոքր պետությունների հետ։ Ըստ փաստաթղթի՝ այդ … Read more

Աջակցում ենք Վենեսուելայի լիազոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին․ ՌԴ ԱԳՆ

Աջակցում ենք Վենեսուելայի լիազոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին և ազգային շահերի պաշտպանությանն ուղղված իշխանությունների ջանքերին։ Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից «Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս ստեղծված իրավիճակի դեէսկալացիայի և առկա ցանկացած խնդրի լուծման օգտին՝ կառուցողական երկխոսության և միջազգային իրավական նորմերի, առաջին հերթին ՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը հարգելու միջոցով»,-ասված է հայտարարությունում։

Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայում գործողության ժամանակ էլեկտրաէներգիան անջատվել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածների ժամանակ Վենեսուելայում, այդ թվում՝ Կարակասում, գրեթե ամբողջ էլեկտրաէներգիան անջատվել է։ «Գրեթե ամբողջ երկիրը հոսանքազրկված էր։ Այդ ժամանակ նրանք հասկացան, որ խնդիր կա։ Հոսանք չկար։ Կարակասում էլ հոսանք չկար», – ասել է Թրամփը Կոնգրեսի անդամների հետ հանդիպման ժամանակ։ Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները սկսեց լայնածավալ հարձակում Վենեսուելայի վրա՝ … Read more

Արևմուտքը 2025թ. ակտիվ աշխատեց Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ամրապնդվելու ուղղությամբ․ Սիմոնով

2025 թվականն աշխարհաքաղաքական տեսանկյունից բարդ տարի էր թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար։ 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ ամփոփելով անցնող 2025 թվականի աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ միտումները։ Նրա գնահատմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ նախագահությունը ստանձնեց Դոնալդ Թրամփը և ակտիվորեն սկսեց զբաղվել Ուկրաինայի կարգավորման գործընթացով, ընդհանուր միտումները շարունակվեցին միջազգային հարաբերություններում։ «Թվում էր՝ … Read more

Եվրոպական յոթ երկրների ղեկավարները աջակցություն են հայտնել Դանիային ու Գրենլանդիային

Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին եվրոպական յոթ պետությունների առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնել Դանիային ու կղզուն: «Գրենլանդիան պատկանում է ժողովրդին: Միայն Դանիան և Գրենլանդիան իրավունք ունեն որոշելու կղզու ճակատագիրը»,- ասված է համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Դանիայի ղեկավարները։ Առաջնորդներն ընդգծել … Read more

Ռուսաստանն աջակցում է Վենեսուելայի լիազորված նախագահ Դելսի Ռոդրիգեսին

Ռուսաստանի ԱԳՆ-ն աջակցում է Վենեսուելայի լիազորված նախագահ Դելսի Ռոդրիգեսին և ազգային շահերի պաշտպանությանն ուղղված իշխանությունների ջանքերին: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Վենեսուելային պետք է երաշխավորվի իր ճակատագիրը որոշելու իրավունքը՝ առանց արտաքին որևէ ապակառուցողական միջամտության: «Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս ստեղծված իրավիճակի ապաէսկալացիայի և առկա ցանկացած խնդրի լուծմանն … Read more