Եվրոպական յոթ երկրների ղեկավարները աջակցություն են հայտնել Դանիային ու Գրենլանդիային


Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին եվրոպական յոթ պետությունների առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնել Դանիային ու կղզուն:


«Գրենլանդիան պատկանում է ժողովրդին: Միայն Դանիան և Գրենլանդիան իրավունք ունեն որոշելու կղզու ճակատագիրը»,- ասված է համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և Դանիայի ղեկավարները։


Առաջնորդներն ընդգծել են, որ Արկտիկայում անվտանգությունը պետք է ապահովվի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների համատեղ ջանքերով: 

Դիտումների քանակ11

Leave a Comment