
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը այսօր իր կազմակերպած ուխտերթի «ծրագրում» փաստացի ներառել էր Երեւանի Աբովյան ու Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու դիմացի տարածքը:
Սա կարծում եմ առնվազն արժանի է ուշադրության: Եվ բանը լոկ այն չէ, որ Փաշինյանը կարոող էր այդ հանգամանքը ներառել «սիմվոլիզմից» ելնելով՝ երթի ժամանակ իրեն ուղեկցող տիկնոջը՝ Աննա Հակոբյանին հաճելի զգացողություն փոխանցելու համար: Ֆորմալ առումով իհարկե Նիկոլ Փաշինյանը երթը ձեւակերպել է դեպի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի, որը այդ բակում է:
Սակայն, Սուրբ Աննա եկեղեցու հարեւանությամբ է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի երեւանյան նստավայրը: Հետեւաբար, առնվազն կարող է հարց առաջանալ, թե արդյո՞ք այդ նստավայրի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի «ճանապարհային քարտեզում» կարող են լինել ինչ որ «շտրիխներ»»: