Ուրուգվայում ՀՀ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ, ծաղիկներ է խոնարհել «Հայաստան» հրապարակում կանգնեցված խաչքարի մոտ: Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։

Պորտուգալացի աստղը Ղազախստանում կստանա ռեկորդային աշխատավարձ

Պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ Լուիշ Նանին որոշել է վերսկսել մարզական կարիերան և պայմանագիր է կնքել ղազախական «Ակտոբեի» հետ։ Այս մասին պաշտոնապես հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ ​39-ամյա հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը։ Նանին կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2025 թվականի դեկտեմբերին, իսկ նրա վերջին ակումբը պորտուգալական «Էշտրելան» էր։ ​Ըստ Sports.kz-ի տեղեկությունների՝ Նանին ոչ … Read more

Անիմաստ է գլուխն ավազի մեջ թաղել և անտեսել աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող երկրին․ Մեծ Բրիտանիայի վարչապետը մեկնում է Չինաստան

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը չորեքշաբթի երեկոյան կժամանի Պեկին։ Այցի նպատակն է ամրապնդել Չինաստանի հետ քաղաքական և գործարար կապերը՝ եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հարաբերությունների աճող անկայունության ֆոնին․ գրում է Reuters գործակալությունը։ Սթարմերը նշել է, որ Միացյալ Թագավորությունը չի կարող անտեսել աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող Չինաստանի կողմից ներկայացվող տնտեսական հնարավորությունները, սակայն, միևնույն ժամանակ, պետք է … Read more

Հայաստանը Թուրքիային է փոխանցել հետախուզման մեջ գտնվող անձի

Հայաստանից Թուրքիա է արտահանձնվել միջազգային հետախուզման մեջ գտնվող մեկ անձ։ Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան՝ չհրապարակելով, սակայն, արտահանձնված անձի անունը։ Թուրքիայի ՆԳՆ կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Հայաստանից Թուրքիային փոխանցված անձը մեղադրվում է «ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ավազակային հարձակման և փաստաթղթերի կեղծման համար»։ Մեկ տարի առաջ էլ … Read more

«ՆԱՏՕ-ն Գրենլանդիայի հարցում ԱՄՆ-ին հակազդելու մեխանիզմներ չունի»․ Զախարովա

Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ի երկրները ոչ մի կերպ չեն կարողանում դիմակայել Միացյալ Նահանգներին, քանի որ կազմակերպությունը նման հարցերը լուծելու մեխանիզմներ չունի, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սա բացարձակապես հորինված պատմություն է (Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքը – խմբ.): Դաշինքի ներսում խուճապ է… Իսկ ո՞ւր գնալ բողոքելու: Նրանց սովորեցրել են, նրանց … Read more

Մենք փայլուն հաղթանակ ենք տարել, թե հետո ինչ եղավ, նախկին իշխանությունների խնդիրն է. Սասուն Միքայելյան

«Բանակի ձևավորման ժամանակ մենք հիմքերում ենք եղել, սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ տարել ենք հաղթանակ։ Հետագայում նախորդ իշխանությունների ժամանակ թե ինչ եղավ, իրենց խնդիրն է, իրենցից հարցրեք»: Այս մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։ «Մենք փայլուն մեր հաղթանակները տարել ենք համախմբված։ Այսօր մեր գերխնդիրն է գնալ խաղաղության»,- ասել է … Read more

ՀՀ բանակը նշում է իր ստեղծման 34-րդ տարին

28 հունվարի 2026 – 12:51 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի Հանրապետությունն այս տարի նշում է իր զինված ուժերի ձևավորման 34-ամյակը։ ՀՀ զինված ուժերի ձևավորումը համընկել է 1992-1994 թվականներին, երբ անկախացած Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, գտնվելով փաստացի պատերազմական վիճակում Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնարկել են բանակի կայացմանն ուղղված քայլեր։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարության ընդունած «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության … Read more

Սպիտակ տանը փակցրել են Թրամփի և Պուտինի՝ Ալյասկայում արված լուսանկարը

Քաղաքականություն 28.01.2026 | 12:51 Սպիտակ տան նախասրահի պատին, որը միացնում է Արևմտյան թևը ԱՄՆ նախագահի նստավայրին, կախված է Դոնալդ Թրամփի և նրա ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի լուսանկարը, հաղորդում է PBS-ի լրագրող Էլիզաբեթ Լանդերսը։ «Մի բան նկատեցի նախասրահում, որը միացնում է Արևմտյան թևը նստավայրին, որը նախկինում չէի տեսել. նախագահներ Թրամփի և Պուտինի շրջանակված լուսանկար՝ Ալյասկայում իրենց … Read more