
Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ի երկրները ոչ մի կերպ չեն կարողանում դիմակայել Միացյալ Նահանգներին, քանի որ կազմակերպությունը նման հարցերը լուծելու մեխանիզմներ չունի, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա բացարձակապես հորինված պատմություն է (Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքը – խմբ.): Դաշինքի ներսում խուճապ է… Իսկ ո՞ւր գնալ բողոքելու: Նրանց սովորեցրել են, նրանց ազգային օրենսդրությունները այնպես են կազմվել, որ բողոքները կարող են ներկայացվել միայն ՆԱՏՕ-ի ներսում՝ ՆԱՏՕ-ից դուրս գտնվողների դեմ: Եվ ՆԱՏՕ-ի ներսում գտնվողների դեմ բողոքելու որևէ դրույթ չկա»,- ասել է Զախարովան «Sputnik» ռադիոկայանի եթերում։
Նա խոսել է ՆԱՏՕ-ի կանոնադրության մասին, որտեղ նշվում է, որ բոլոր հարցերը երկրները պետք է լուծեն համատեղ։ «Ոչ մի տեղ գրված չէ, որ հնարավոր է կամ կարող է լինել այնպիսի իրավիճակ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրն ուժի կիրառմամբ սպառնա մյուսին։ Այսինքն՝ ոչ ոք սա չի ներառել ՆԱՏՕ-ի մեխանիզմներում, և, հետևաբար, գործելու ոչ մի հնարավորություն չկա»,- նշել է նա։