Պորտուգալացի աստղը Ղազախստանում կստանա ռեկորդային աշխատավարձ

Պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ Լուիշ Նանին որոշել է վերսկսել մարզական կարիերան և պայմանագիր է կնքել ղազախական «Ակտոբեի» հետ։ Այս մասին պաշտոնապես հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

​39-ամյա հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը։ Նանին կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2025 թվականի դեկտեմբերին, իսկ նրա վերջին ակումբը պորտուգալական «Էշտրելան» էր։

​Ըստ Sports.kz-ի տեղեկությունների՝ Նանին ոչ միայն կխաղա թիմում, այլև կստանձնի «Ակտոբեի»՝ միջազգային առաջխաղացման գծով մենեջերի պարտականությունները: Աղբյուրը նշում է, որ պորտուգալացին կստանա Ղազախստանի առաջնության պատմության մեջ ռեկորդային աշխատավարձ՝ ամսական 70 հազար դոլար։

​Մեկնաբանելով իր տեղափոխությունը՝ Նանին նշել է.

Կարիերայի ընթացքում Նանին հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իսպանական «Վալենսիայում» և այլ ակումբներում։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում պորտուգալացին դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Leave a Comment