Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ընդունել , որի համաձայն Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ։ Որոշման մեջ ասվում է․ Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» օրենքի    9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Կամո Ցուցուլյանին նշանակել … Read more

Հղի կնոջը դանակահարած ամուսինը կալանավորվել է

Հունվարի 2-ին Արարատի մարզում ամուսինը սուր կտրող-ծակող առարկայով վնասվածքներ էր պատճառել հղի կնոջը։  Ապա նա դանակահարել է նաև կնոջը փրկող տաքսու վարորդին։ Radar Armenia-ին քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ:  Կատարողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, վերջինս կալանավորվել է:  Գնահատեք հոդվածը

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ Աջակցիր «Ա1+»-ին Վարչապետի որոշումներով ՆԳ նախարարության համակարգում նշանակումներ են կատարվել, հայտնում են ՆԳՆ-ից։   ՆԳ նախարարի առաջարկությամբ և Վարչապետի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ։    ՆԳ նախարարի առաջարկությամբ և Վարչապետի որոշմամբ՝ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության պետ-ՆԳ նախարարի տեղակալ։

Փոխատեղում ՆԳՆ-ում․ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ, Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Արամ Ղազարյանն ազատվել է Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ: Կամո Ցուցուլյանն էլ ազատվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ: Արամ Ղազարյանը ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր 2025-ի հունիսից, Ցուցուլյանն էլ 2023-ի հունվարից Փրկարար ծառայության տնօրենն էր։ Լուսանկարում՝ ձախից՝ … Read more

Վաղը Դավոսում կայանալու է ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը

Վաղը շվեյցարական Դավոսում կայանալու է ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը։ Արևմտյան մամուլի տեղեկություններով՝ Կրեմլի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը վաղը Դավոսում ընթացող միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպելու է Սպիտակ տան հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին։ Axios-ի լրագրող Բարակ Ռավիդի տեղեկություններով՝ կողմերը քննարկելու են Ուկրաինայում պատերազմի դադարեցման ամերիկյան ծրագիրը։

Հիմա հիշեցնե՞մ էդ ընտրություններն ինչպես տեղի ունեցան․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին

«ԱԺ նախագահն ասում է՝ գնացեք, ծանոթացեք, դա զեկույցի ներկայացման տեսակ է: Ներկայացման ժամանակ նաև հարցուպատասխան կա: Առաջին բաժնի պետ Աշոտին հարցնե՞մ, հա՞, պարո՛ն Սիմոնյան»,- խոսքն ուղղելով ԱԺ նախագահին՝ ասաց  Արթուր Խաչատրյանը: Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով ընդդիմադիր Գեղամ Մանուկյանին, ասել էր. «Պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին: Գնացե՛ք, ծանոթացե՛ք»:

Դիլիջանի ոլորաններում ձյուն մաքրող մեքենա է կողաշրջվել

Այսօր առավոտյան Դիլիջանի ոլորաններում ձյուն մաքրող մեքենա է կողաշրջվել ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 19-ին, ժամը 07։10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 2-րդ ոլորանում ձյուն մաքրող ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից … Read more

Ոչ մի բանն էլ ծանր չեմ տանում. Դավիթ Համբարձումյանը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի քայլերի մասին

Վերաքննիչ քրեական դատարանի նիստերի դահլիճում Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին ներկաները դիմավորեցին ծափահարություններով։ Լրագրող Վահե Մակարյանը Մասիսի նախկին քաղաքապետից հետաքրքրվեց, ծա՞նր է տանում Մասյացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դավաճանությունը։ «Ոչ մի բան էլ ծանր չեմ տանում, վերջում կխոսեմ»,-ասաց Համբարձումյանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ինի … Read more