Փոխատեղում ՆԳՆ-ում․ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ, Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Արամ Ղազարյանն ազատվել է Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ:

Կամո Ցուցուլյանն էլ ազատվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ:

Արամ Ղազարյանը ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր 2025-ի հունիսից, Ցուցուլյանն էլ 2023-ի հունվարից Փրկարար ծառայության տնօրենն էր։

Լուսանկարում՝ ձախից՝ Կամո Ցուցուլյանը, Արամ Ղազարյանը



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment