Ադրբեջանում Իրանի դեսպանատունը դատապարտել է Իսրայելի ԱԳ նախարարի «սադրիչ և կեղծ» դիտողությունները

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը խստորեն դատապարտել է Իսրայելի արտաքին գործերի նախարարի կողմից Ադրբեջան կատարած այցի ընթացքում արված «միջամտողական, սադրիչ և լիովին կեղծ» դիտողությունները։ Տարածված հայտարարությունում Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի կողմից նույն օրը արված դիտողությունները որակել է որպես «միջամտողական, սադրիչ և լիովին կեղծ»։ Ադրբեջանցի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Սաարը … Read more

Հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացներին։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության թուրքական բյուրոն հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Անկարայում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի … Read more

Կարևոր է, որ մեր մատաղ սերունդը ծանոթանա մեր բանակի պատմությանը, ճանաչի իր իսկական հերոսներին

«Բանակը մեր պետության և ազգի աչքի լույսը պետք է լինի, բանակին շատ միջոցներ պետք է հատկացնել, առանց ափսոսալու և շռայլորեն, որովհետև տրվածը վերադառնալու է տասնապատիկ՝ իբրև ուժեղ բանակ, իբրև մեր բոլորի անպարտ թև ու թիկունք»: Վազգեն Սարգսյան 34 տարի առաջ, երբ տարբեր կամավորական ջոկատներ, խմբեր մարտնչում էին Արցախում, ՀՀ սահմաններն էին պաշտպանում, կարևորվեց պետական բանակ … Read more

ԱՄՆ-ը կարող է բախվել մասնակի շաթդաունի արդեն այս շաբաթվա վերջին. WSJ

ԱՄՆ կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթվա վերջին։ Այսպիսի գնահատականներ է ներկայացրել The Wall Street Journal (WSJ) թերթը։ Կոնգրեսի Սենատի դեմոկրատները պահանջել են փոփոխություններ կատարել ընթացիկ ֆինանսական տարվա (սկսվել է 2025թ․ հոկտեմբերի 1-ից) բյուջեի նախագծում՝ կապված ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հետ, որին հանրապետականները դժվար թե հավանություն տան: Կառավարության ֆինանսավորումը պետք … Read more

Եթե Ադրբեջանին տրամադրվում է ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ, ապա Հայաստանը պետք է ստանա ոչ թե ընդհանուր հայտարարություններ, այլ անվտանգության հստակ երաշխիքներ. «Քոչարի» կուսակցություն

«ՔՈՉԱՐԻ Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք Կուսակցությունը հարգում է Միացյալ Նահանգների իրավունքը՝ վարելու սեփական արտաքին քաղաքականությունն ու պաշտպանելու իր շահերը, սակայն որևէ ռազմավարական համագործակցություն տարածաշրջանում չի կարող կայուն լինել, եթե այն իրականացվում է Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին։   Խաղաղությունը չի կարող կառուցվել ուժի կիրառման արդյունքների լեգիտիմացման վրա։ Ագրեսիան խրախուսող քաղաքականությունը բերում է … Read more

Ֆիցոն ԵՄ-ի կողմից ռուսական գազի մերժումն անվանել է «էներգետիկ ինքնասպանություն»

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Եվրոպական Միության կողմից ռուսական գազը չընդունելը անվանել է «էներգետիկ ինքնասպանություն»։ Երկուշաբթի օրը հրապարակված ԵՄ խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ այն վերջնականապես հաստատել է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելքը 2027 թվականի հունվարի 1-ից և ռուսական խողովակաշարային գազի ներմուծման արգելքը 2027 թվականի սեպտեմբերի 30-ից։ «Դուք գիտեք իմ կարծիքը. սա Եվրամիության էներգետիկ … Read more

ՆԳ նախարարն ու նախարարության ղեկավար կազմն այցելել են Եռաբլուր — MediaNews

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին: Նրանք ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Մի … Read more

Փարիզի քաղաքապետարանի դիմաց փակցնելու ենք Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները․ փոխքաղաքապետ Առնո Նգաչա

168.am. «Մի քանի օրից՝ փետրվարի սկզբին, մենք Փարիզի քաղաքապետարանի դիմաց փակցնելու ենք Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները: Հուսով եմ, այդ օրը շատ մարդ կլինի մեր կողքին, քանի որ այդ կերպ ևս մեկ անգամ փորձելու ենք լսելի դարձնել գերիների ձայնը»,- հայտարարել է Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան՝ Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցած «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի … Read more

Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում հունվարի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է մառախուղ։…

Ինչո՞ւ չի ընտրվել նոյեմբերի 9-ը, ինչո՞ւ չի ընտրվել Արցախի հայաթափման օրը. Արիանա Հովսեփյան

Միջազգային հիշատակի օրերը ստեղծվում են ոչ թե ներքին քաղաքական օրակարգեր սպասարկելու, այլ մարդկության դեմ կատարված հանցագործությունները համամարդկային մակարդակով ճանաչելու և կանխելու համար։ Հունվարի 27-ն աշխարհում նշվում է որպես Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օր։ Սա կոնկրետ պատմական հանցագործության՝ նացիստական ցեղաuպանության հիշատակի օր է։ Այդ օրն այլ ողբերգություն «տեղափոխել» կամ «վերանվանել» փորձելը … Read more