Ողբերգական դեպք՝ Ամանորին․ 15–ամյա տղան մահացել է լոգարանում

Ամանորի գիշերը ողբերգություն է տեղի ունեցել ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ բժշկական կենտրոններից մեկը տեղափոխվելու ճանապարհին Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Ա․-ն մահացել է։ Ոստիկաններին … Read more

Աֆղանստանում չորս հանքափոր շնչահեղձ է եղել ծխից թանկարժեք քարերի արդյունահանման ժամանակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Աֆղանստանի հյուսիսում այս շաբաթ չորս հանքափոր շնչահեղձ է եղել ծխից թանկարժեք քարերի արդյունահանման ժամանակ, տեղեկացրել է AFP-ն։ «Դեպքը տեղի է ունեցել Բադահշան նահանգի Խաշ շրջանում, որտեղ հանքում զոհվել է չորս աշխատող»,- AFP-ին ասել է Բադահշանի ոստիկանության ներկայացուցիչ Էհսանուլա Կամգարը։ Նա ավելացրել է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը։ Հանքափորները … Read more

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford», «Chevrolet» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները, վիրավnրներ կան

Հունվարի 9-ին, ժամը 20։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Եղվարդ-Երևան … Read more

Փաշինյանին միացող տիրադավները վաղ թե ուշ ծնկի են գալու Եկեղեցու առաջ և ներում են խնդրելու

Պառակտիչը, որը երկրում ունի կառավարչի կարգավիճակ, ունի մեկ նպատակ` քանդել-ոչնչացնել երկրում համերաշխություն, միասնություն և ամրություն ապահովող հիմնական ինստիտուտը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Նրան միացող տիրադավները վաղ թե ուշ ծնկի են գալու Եկեղեցու առաջ և ներում են խնդրելու: Թե այն հոգևոր առումով ինչ հանգուցալուծում կունենա` հարցի այլ կողմն է: Ես նույնիսկ չեմ էլ ուզում այդ մարդկանց … Read more

Եկեղեցու քաղաքականացո՞ւմ, թե՞ իշխանության ոտնձգություն. բանավեճ

ՍիվիլՆեթի տաղավարում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ու արձակագիր Հայկ Հովյանը բանավիճում են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա լարվածության, սահմանադրական կարգավորումների և վարչապետ Փաշինյանի նախաձեռնած գործընթացների շուրջ։ Եթե Հայկ Հովյանը ստեղծված իրավիճակը դիտարկում է որպես եկեղեցու ավելորդ քաղաքականացման և պետական շահի հետ հակասության հետևանք՝ կարևորելով հոգևոր կառույցի վերադարձը բուն առաքելությանը, ապա Սուրենյանցը իշխանության քայլերը գնահատում … Read more

Շուրջ մեկ տոննա կոկաինի քրեական գործով երկրորդ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել․ ԶԼՄ

Շուրջ մեկ տոննա կոկաինի շուրջ քրեական գործով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից բացի ևս մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ հետախուզվողը «Մրգենի» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Բադալյանն է։ Քրեական գործն արդեն դատարանում է և մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Գնել Գասպարյանին: 2023 թվականի մայիսի 17-ին ԱԱԾ-ն … Read more

Երբեք չէի մտածի, նույնիսկ ամենավատ երազի մեջ տեսնելու այն, ինչ այսօր կատարվում է մեր շուրջը. Տիրայր ավագ քահանա Գըլըճյան

….Երբեք չէի մտածի, նույնիսկ ամենավատ երազի մեջ տեսնելու այն, ինչ այսօր կատարվում է մեր շուրջը, և որ ես իմ որդիական անվերապահ հավատարմությունն պետք է հայտնեմ Աստվածօրհնյալ և Առաքելահաստատ իմ Եկեղեցուս, և Եկեղեցու Աստվածատուր և Ազգընտիր Գահակալին, որը պետք է լիներ, և կա իմ ծառայության մասը: Եւ սա ոչ թե ի ցույց աշխարհի, այլ որպես երդում … Read more

«Ինձ միջազգային իրավունք պետք չէ». Թրամփի «Վայրի Արևմուտքի» դոկտրինը սառեցնում է քաղաքակիրթ եվրոպացիների ուղեղները

Եվրոպական երկրները փորձում են չմտածել այն մասին, թե որքանով են դեռ կարիք ունենում Դոնալդ Թրամփին: Որոշ դիվանագետներ ասում են, որ ժամանակն է մտածել դրա մասին: Արկտիկական օդի սառցե ապտակի պես, Դոնալդ Թրամփի գործողությունը՝ Նիկոլաս Մադուրոյին Վենեսուելայի նախագահությունից հեռացնելու համար, ապշեցրեց ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին և սառեցրեց նրանց լռության մեջ: Այնուհետև նա կասկածի տակ դրեց ՆԱՏՕ-ն, սպառնաց … Read more

«Միանում եմ բարենորոգումների արդար պահանջին». Տեր Ժիրայր քհն Խաչատրյանի հայտարարությունը

Տեր Ժիրայր քահանա Խաչատրյանը միանում է Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը «Ես` Տեր Ժիրայր քհն Խաչատրյանս, միանում եմ առաջնորդիս` Առաքել Սրբազանի և մյուս արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին։»