ՀՀ-ում Նիպահ վիրուսով հարուցված վարակի տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են․ ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկատվություն է հրապարակել տեղեկացնելով, որ Նիպահ վիրուսով հարուցված հիվանդությունը նոր ի հայտ եկող զոոնոզ (մարդու և կենդանիների համար ընդհանուր) վարակ է, որի հիմնական աղբյուր հանդիսանում են չղջիկները և խոզերը։ Մարդը կարող է վարակվել մրգակեր չղջիկների թքով և մեզով աղտոտված մրգերի և արմավենու հյութ օգտագործելիս, ինչպես նաև վարակված կենդանիների, մասնավորապես՝ … Read more

ՄԵՐ ԴԵՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ Է. ԷՐԴՈՂԱՆԻ «ՄԵՂՐԱԲԼԻԹԸ» ԹՈՒՆԱՎՈՐ Է. ՎԱՀՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանը։ Ոչ մի առանձին պետություն Հայաստանին չի տալու անվտանգության երաշխիքներ, և հետևաբար՝ Հայաստանը պետք է ապահովի իր անվտանգությունը՝ աշխատելով անվտանգության տարբեր «մատակարարների», այդ թվում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, ՀԱՊԿ-ի, Եվրամիության, Միացյալ Նահանգների և այլ գործընկերների հետ։ Այս մասին ընդգծում է միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանը՝ խոսելով … Read more

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունները․ Պապիկյան․ տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունները։ Խոսելով ոլորտում կատարված փոփոխություններից, Պապիկյանը նշել է, որ ռազմական ակադեմիան նախկինում կոչվում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, դրան զուգահեռ կար նաև Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտը։ Այսօր դրանք միավորվել են և գործում են ակադեմիայի ներքո։ Մի մոռացեք կիսվել Ձեր … Read more

«Պետրոս Ղազարյանի երջանկության պատճառը». Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսահոլովակ է հրապարակել ու գրել. «Երջանիկ Պետրոսն ու իր երջանկության պատճառը»: Աղբյուրը`   Էդգար Ղազարյան

Նաիրիի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է

Հունվարի 29-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Արարատի, Աբովյանի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս … Read more

ԱՆ-ում քննարկվել են ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:   Նախարարի տեղակալը կարևորել է Դիտորդների խմբի գործունեությունը, շնորհակալություն հայտնել ակտիվ համագործակցության համար։   Նախանշվել են հետագա համագործակցության կարևոր ուղղությունները, քննարկվել են մի … Read more

2026-ին ռազմական ակադեմիան ավարտող մեր տղաները բնակարան կստանան. Պապիկյան

Սոցիալական երաշխիքները, բնակապահովումը կարևոր դեր ունեն զինվորական մասնագիտության ընտրության հարցում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ կից հրապարակելով տեսանյութ: «Մեր օրենսդրական փոփոխությունների արդյունքում 2026-ին ռազմական ակադեմիան ավարտող մեր տղաները կստանան բնակարան: Դա ենթադրում է, որ մինչև 80 քառակուսի մետր չափերով բնակարանը, որը կարող է արժենալ մինչև 35 միլիոն … Read more

Իրանը հզորացրել է իր բանակը հազարավոր անօդաչու թռչող սարքերով

29 Հունվար, 2026 20:32 Միջազգային Իրանի բանակը ստացել է 1000 անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ: Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Անօդաչու թռչող սարքերը բաշխվել են իրանական բանակի տարբեր ստորաբաժանումներին՝ նրա ռազմավարական առավելությունները ամրապնդելու և մարտական ​​կարողությունները բարելավելու համար։ Իրանական բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին հայտարարել է, որ … Read more

Լավրովը մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունները Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտության կարգավորման մանրամասների մասին Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները տարօրինակ զգացողություն են ստեղծում, կարծես դրանք անողը հաղթանակ է տարել և մարտի դաշտում, և դրանից դուրս: Ինչպես հայյտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Թուրքական TGRT հեռուստաալիքին և Turkiye թերթին տված հարցազրույցում նախարարը հիշեցրել է Զելենսկու հայտարարությունները ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագրի իբր լիարժեք … Read more

«Փաշինյան Նիկոլն ապրում է մի կղզում, որի անունն է Փաշինյան Նիկոլ, որտեղ մի մենակատար կա՝ Փաշինյան Նիկոլն է, և որտեղ կլինի մեկ ունկնդիր, ու այդ մեկը նորից կլինի Փաշինյան Նիկոլը»․ քանդակագործ

Նիկոլ Փաշինյանի ստեղծած «Վարչաբենդ» նվագախումբը վաղը պատրաստվում է համերգ տալու, պարահրապարակ են հրավիրել քաղաքացիներին, որոնք նախապես պիտի գրանցվեն․ իրենք նվագելու են, նրանք՝ պարելու։ Aravot.am-ը գյումրեցի քանդակագործ Արթուր Գևորգյանից հետաքրքրվեց, թե կկարողանա՞ Նիկոլ Փաշինյանն այս միջոցով ավելացնել համակիրների քանակը, փիառային այս տեխնիկայի կիրառմամբ ԱԺ առաջիկա ընտրություններում լայն ընտրազանգված ապահովել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։ Արթուր Գևորգյանն ասաց․ … Read more