Իրանի բանակը ստացել է 1000 անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ:
Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Անօդաչու թռչող սարքերը բաշխվել են իրանական բանակի տարբեր ստորաբաժանումներին՝ նրա ռազմավարական առավելությունները ամրապնդելու և մարտական կարողությունները բարելավելու համար։
Իրանական բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի խմբաքանակը անհրաժեշտ է արագ մարտական գործողությունների և ցանկացած ագրեսորի ջախջախիչ հարվածներ հասցնելու համար։