Ակնարկներ եղել են որոշակի գործողությունների. Արշակ սրբազանը հաստատեց, որ ԱԱԾ-ականների հետ հանդիպել է
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօր ասուլիսին հաստատեց, որ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ, որոնց անունները չնշեց: «Ես չեմ կանչվել, ըստ էության ծանուցագրեր չեն ուղարկել, պարզապես եղել է հրավերն հանդիպումների, և մենք հանդիպել ենք: Իհարկե, հանդիպումների ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել իրենց դիրքորոշումն արտահայտելու, ես իմ դիրքորոշումն եմ արտահայտել: … Read more