Օդի աղտոտվածության խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը կդմիմի «էական սահմանափակումների»

Երևանի օդի որակը սկսում է վատթարանալ նոյեմբերի կեսերից և բարելավվել մարտի կեսերից, ինչը պայմանավորված է քաղաքի աշխարհագրական դիրքով, սեզոնային եղանակային պայմաններով և օդի ինվերսիայով: Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հիմնվելով օդի որակի չափումների վրա, որոնք իրականացվում են մոտ երկու տարի: «2024-ից մեր բոլոր խոշոր կառուցապատվող օբյեկտներում ներդրված են 175 սարքեր, որոնք միացված են մեր GIS համակարգին, և դրանց տվյալները վկայում են նշված սեզոնային վատթարացման մասին», – այսօր՝ դեկտեմբերի 1-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետը։ Ավինյանը նշեց, որ լուծումները շատ բարդ են և շատ դեպքերում պետք է իրականացվեն նույնիսկ Երևան քաղաքի սահմաններից դուրս: Երկարաժամկետ լուծումների մասին խոսելիս քաղաքապետը հիշատակեց […]

Leave a Comment